Մոսկվայի հայկական եկեղեցում ներկայացվել է Արցախին նվիրված ցուցադրություն


Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարել է, որ Արցախը թեպետ ավերված է և ամայի, բայց միշտ մեզ հետ է: Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նկատել է, որ հայ ժողովուրդը կանգնած է հայրենիքը կորցնելու վտանգի առաջ և պետք է միասնական գործել ընդդեմ չարի: Նա նաև խոսել է բռնագաղթած արցախահայերի և Բաքվում պահվող գերիների իրավունքների պաշտպանության մասին:

 

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին բարեխոսական կարգ է կատարվել


Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ է կատարվել՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների աղոթական ներկայությամբ։ Արարողությանը ներկա են եղել ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված դիվանագետներ, հայ մտավորականներ ու ազգային բարերարներ։ Ռուսաստանը 1995 թվականին է պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

 

Ծաղկազարդի տոնը ռուսաստանաբնակ հայ հավատացյալները նշել են Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում


Տոնակատարությունը սկսվեց կանաչ ճյուղերի՝ կյանքի, հույսի և նորացման խորհրդանիշի օրհնությամբ: Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ օրհնվեցին ուռենու ոստերը, ինչը Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է: Ըստ ավետարանական պատմության՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Տիրոջը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն օրհնության խոսքում նշեց, որ ինչպես այն ժամանակ մարդիկ ուրախությամբ դիմավորում էին Հիսուս Քրիստոսին՝ ճյուղերով ծածկելով ճանապարհը, այնպես էլ այսօր հավատացյալները ողջունում են Տիրոջն իրենց սրտերում:

 

Ռուսաստանի հայ երիտասարդները զորակցություն են հայտնել մայր եկեղեցուն


Ռուսաստանի տարբեր քաղաքներից Մոսկվա են ժամանել շուրջ հարյուր երիտասարդներ՝ միանալու եկեղեցու նախաձեռնություններին, հանդիպելու Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ և իրենց զորակցությունը հայտնելու Հայ Առաքելական եկեղեցուն: Եզրաս սրբազանն իր օրհնության խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի մշակութային և ազգային կյանքում Եկեղեցու բացառիկ դերին ու առաքելությանը:

 

Գիտության օրվա առիթով Մոսկվայի եկեղեցում հավաքվել են ծագումով հայ գիտնականները


Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում կազմակերպել են մեծարման երեկո ծագումով հայ գիտնականների համար: Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: Հավաքի մասնակիցները անդրադարձել են Եկեղեցու նկատմամբ ահագնացող բռնաճնշումներին ու հոգևորականների անօրինական ձերբակալություններին:

 

Մոսկվայի Ս․Պայծառակերպություն Մայր տաճարում 25 եկեղեցասեր հայորդի ստացել են դպրական աստիճան


Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է դպրական տվչություն։ Դպրական աստիճան են ստացել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վլադիվոստոկի, Սիմֆերոպոլի, Վոլգոգրադի, Կիրովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Դոնի Ռոստովի հայկական եկեղեցիներում սպասավորող 25 եկեղեցասեր հայորդիներ։ Նրանցից 3-ը ստացել են նաև ուրար կրելու իրավունք:

 

Մոսկվայում կայացել է քահանաների տարեկան ժողովը


Ժողովականները ցավով նկատել են Եկեղեցու պաշտպանության համար իրենց ձայնը բարձրացրած հայորդիների անօրինական հետապնդումների ու ձերբակալությունների մասին։ Նրանց կարծիքով, այն, ինչ հայկական է և ազգային, այսօր ոչնչացնելու խնդիր է դրված։ Ժողովի ավարտին հոգևորականները հանդես եկան ընդհանուր հայտարարությամբ, դատապարտելով. « ՀՀ իշխանությունների հակասահամանդրական, աստվածամարտ, եկեղեցազավթ հակաեկեղեցական ընթացքը, շինծու մեղադրանքներով հոգևորականների կալանավորումը և միտումնավոր վարկաբեկումը»։

Եզրաս արքեպիկոպոս Ներսիսյանը օծել է Նախոդկայի նորակառույց եկեղեցին


Օգոստոսի 24-ը Նախոդկայում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվել է և բացվեց հայկական նորակառույց եկեղեցին։ Աղոթատունը, որն անվանակոչվել է Սուրբ Հարություն անունով, ունի 24 մետր բարձրություն: Կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆով։

 

Մոսկվայում նշել են Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը


Հայ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն՝ Վերափոխման տոնին կատարվել է խաղողի օրհնություն: Սուրբ Պատարագի ավարտին հոգևորականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ դուրս է եկել եկեղեցական համալիրի բակ, որտեղ կատարվել է խաղողի օրհնության կարգ: Եզրաս սրբազանը կարդացել է Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի խաղողօրհնության «Տէր Աստուած Հայր անսկիզբն» աղոթքը, ապա օրհնել ողկույզները:

Եզրաս սրբազանը օծել է Օրենբուրգի նորակառույց հայկական եկեղեցին


Եզրաս սրբազանը օծել է Սուրբ սեղանը, Սուրբ խորանի սյուները և եկեղեցին կոչել Սուրբ Հարություն։ Սրբազան հայրը հայտարարել է, որ նորաօծ եկեղեցին դառնալու է հոգևոր և ազգային կյանքի կենտրոն, որտեղ մարդիկ արժանանալու են ողորմած Տիրոջ օրհնությանը: Օրենբուրգն ունի մոտ 6 հարյուր հազար բնակիչ, որոնցից տասը հազարը հայեր են, նրանք ընդգրկված են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ:

ՌԴ-ում ցեղասպանության տարելիցին հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին


Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Մոսկվայի Սուրբ Պայածռակերպություն եկեղեցում բարեխոսական կարգ է կատարվել, որի ավարտին թեմակալ առաջնորդը ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: «Տապան» թանգարանում բացվել է վավերագիր լուսանկարների և այդ օրերին հայոց եղեռնի մասին միջազգային մամուլի արձագանքները ներկայացնող ցուցադրություն, որպես դարասկզբի ոճրագործությունների անհերքելի վկայություններ:

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում տոնական Պատարագ է մատուցվել


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծա ռակերպություն Մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագի ավարտին Եզրաս Սրբազանը օրհնել է խորանին դրված հավկիթները, որոնք բաժանել են հավատացյալներին։ Եկեղեցու բակում «Նուռ» երիտասարդաց միության անդամները կազմակերպել են զատկական տոնավաճառ: