
Հոգեգալստյան տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 50 օր անց: Գործք առաքելոցում նկարագրված է, թե ինչպես է Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորում աշակերտներին՝ նրանց դարձնելով Աստծո խոսքի թարգմաններ ազգերի մեջ: Նրանք սկսում են խոսել այն ժողովուրդների լեզուներով, որոնց պետք է քրիստոնեություն քարոզեին: Հոգեգալստյան տոնը կոչվում է նաև երրորդության տոն, քանի որ առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքով հայտնվում է երրորդության խորհուրդը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2026-05-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ