
Հովհաննես Խուդոյանը գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել տվյալների կեղծման, քրեական վարույթի ընթացքում ապացույցների կեղծման և այդ կեղծ ապացույցներն օգտագործելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դեռ ամիսներ առաջ ինքը տեղեկացրել էր դատախազությանը լայն արձագանք ստացած «գյուլլելու» վերաբերյալ ապացույցի կեղծ լինելու մասին՝ ներկայացնելով իրական խոսակցությունը։ Դատախազությանը հնարավորություն էր տրվել մինչև ապացույցների հետազոտման փուլը ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Սակայն, ըստ փաստաբանի, դատախազները ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև վերջին դատական նիստերում շարունակել են շրջանառել կեղծ ապացույցը:
2026-01-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ