Եկեղեցիներում խնկարկվել է Սումգայիթյան ջարդերի անմեղ հայերի հիշատակը


Մայր Աթոռում հանգստյան ժամերգության ավարտին Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Սումգայիթյան ջարդերը չարժանացան համարժեք քաղաքական և իրավական գնահատականի, որը նպաստեց Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների հետագա ծավալմանը և նոր ջարդերի իրականացմանը։ 1988-1990 թթ․ Ադրբեջանի հայաշատ տարածքներում՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Շամախում, Շամխորում, Բաքվում հայ բնակչության ջարդերը վկայում են Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրագործվող պետական քաղաքականության մասին։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստին ուսումնասիրել են տեսագրությունները


Փաստաբան Էմին Խաչատրյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել մեղադրանքի հիմքում դրված փաստական անհամապատասխանությունների վրա։ Ըստ փաստաբանի՝ մեղադրող կողմը պնդում է, թե Ներսիսյանների մեքենան քարոզարշավի ժամանակ նկատվել է Ոսկեհատ գյուղի կենտրոնում, սակայն տեսագրություններն ապացուցում են, որ մեքենան ամբողջ ընթացքում կայանված է եղել տան բակում։ Հաջորդ նիստում, որը տեղի կունենա մարտի 23-ին, նախատեսված է Գևորգ և Համբարձում Ներսիսյանների հարցաքննությունը։

 

Դատարանը Սրբազան պայքարի մասնակիցների հանդեպ կիրառվում է ոչ իրավաչափ մոտեցում․ Բագրատ Սրբազան


Դատարանի որոշմամբ՝ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով: Պաշտպանները հայտարարել են, որ նա պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդն է և պայքարի հետ առնչվում է միայն իր աշխատանքային գործունեության բերումով։ Սակայն դատարանը հաշվի չառավ այս հանգամանքները։ Նիստի ավարտին Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ պայքարի անդամների հանդեպ կիրառվում է անհավասար և ոչ իրավաչափ մոտեցում։

 

Բագրատ Սրբազանի կալանքը դատարանը երկարաձգել է ևս 2 ամսով


Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իր համար անընդունելի են գրավի դիմաց տնային կալանքը և երկրից բացակայելու արգելքը՝ դա համարելով ամենավիրավորական միջոց։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ հետապնդումը ապօրինի է, հիմնված՝ կեղծ ապացույցների վրա և չի ենթադրում քրեադատավարական նպատակ։ Նա նաև նկատել է, որ գործը դիտարկվում է հակաեկեղեցական արշավի համատեքստում՝ Հայ առաքելական եկեղեցու ներսում կշիռ ունեցող հոգևորականի մեկուսացմամբ, ինչը, նրա խոսքով, հեշտացնում է եկեղեցու դեմ իրականացվող արշավը։

 

Դատարանն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու կալանքը փոխարինել է տնային կալանքով


Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք կիրառեց: Դատարանի որոշման համար առանցքային հիմք հանդիսացան պաշտպանական խմբի փաստարկներն առ այն, որ քրեական գործով բոլոր կարևոր վկաներն արդեն հարցաքննվել են, և մեղադրյալների ազատության մեջ գտնվելը չի կարող խոչընդոտել գործի քննությանը։

 

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը


Եպիսկոպոսաց ժողովին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամը հղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը


Եպիսկոպոսաց ժողովին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամը հղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

 

Իշխանությունը խախտում է «Սրբազան պայքարի» անդամների անմեղության կանխավարկածը․ Փաստաբան


«Սրբազան պայքարի» գործով դատական նիստին փաստաբան Հովհաննես Խուդոյանը Ազգային ժողովում իշխող կուսակցության հնչեցրած հայտարարությունները որակել է անմեղության կանխավարկածի խախտում, և քաղաքական ճնշում դատական գործընթացի վրա: Նիստի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ իշխանությունը իրենց թիրախավորվում է: Հաջորդ նիստից կքննարկվեն «Սրբազան պայքարի» անդամների խափանման միջոցները փոխելու հարցերը։

 

Հարություն Մկրտչյանի ցուցմունքները հակասում են գործով անցնող վկաների ցուցմունքներին․ Փաստաբան


Տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Նրանք ձերբակալվել են Վաղարշապատ համայնքի ընտրարշավի ընթացքում ընտրական քարոզչությանն իբր խոչընդոտելու մեղադրանքով։ Պաշտպանական կողմը համոզված է՝ հանցադեպի բացակայությունն ու գործի նյութերում առկա բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է։ Վկա Հարություն Մկրտչյանի հարցաքննությունը կշարունակվի փետրվարի 17-ին։

 

Պաշտպանները միջնորդել են Վահագն Չախալյանին ազատել կալանքից


Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է Վահագն Չախալյանի խափանման միջոցի փոփոխման հարցը՝ իրավաչափ համարելով նրան ազատել կալանքից՝ գործով անցնող մյուս մեղադրյալների օրինակով։ Այս գործով 18 մեղադրյալներից միայն Վահագն Չախալյանն ու Բագրատ Սրբազանն են շարունակում մնալ կալանքի տակ, մինչդեռ պայքարի մյուս անդամների նկատմամբ կիրառվել են խափանման այլ միջոցներ։

 

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը։ Արշակ արքեպիսկոպոսը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի ապօրինի իրացման կասկածանքով, ըստ որի՝ 2018 թվականին հանձնարարել է մի ցուցարարի պայուսակում թմրանյութ «տեղադրել»։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ ներկայացված մեղադրանքը շինծու է և չի հիմնավորվում որևէ փաստական ապացույցով։

 

ԳՀԽ անդամ հոգևորականներին մեղադրյալի կարգավիճակում են հրավիրել հարցաքննության


Եպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցվել, նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ: Իսկ դատական ակտը վերաբերում է Մասյացոտնի կարգալույծ հռչակված նախկին առաջնորդի՝ Արման Սարոյանի հայցին: Դատարանը, կայծակնային արագությամբ քննելով նրա ներկայացրած հայցը, որոշել է, որ Արման Սարոյանի «հոգեկան տառապանքը» կասեցնելու համար պետք է անմիջապես նրա հայցի ապահովման միջոց կիրառի: Իսկ ԳՀԽ անդամները, որոնք կողմ են արտահայտվել նախկին եպիսկոպոսի կարգալուծությանը, խոչընդոտել են դատական ակտի կատարմանը: