|
Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպի գործովՓաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ դատարանը պարտավորեցրել է քննչական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական արշավի շրջանակում Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները քաղաքացիներին կոչ էին արել հաջորդ օրը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական արշավի մասնակիցները Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ: Թեև փաստի առթիվ հաղորդում էր ներկայացվել, սակայն քննչական մարմինը որոշել էր վարույթ չնախաձեռնել, ինչին կողմ էր արտահայտվել նաև դատախազությունը: |
|
Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը թարգմանվել է հայերենՊատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանի մենագրությունը ինը տարիների հետազոտական պրպտումների արդյունքն է: Հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության կոլեկտիվ հիշողության և պատմական տրավմայի հաղթահարման մեխանիզմները, Մեծ եղեռնի հիշատակության արարողությունների ժամանակագրությունն ու աշխարհագրությունը: Թեմաներից շատերին հեղինակը տարբեր հարթակներում ու գիտական հանդեսներում անդրադարձել է հոդվածներով: Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը լույս է տեսել անգլերենով, այժմ ընթերցողի սեղանին է նաև հայերեն հրատարակությունը: |
|
Երիտթուրքական կառավարությունը երեխաներին բռնի ձուլման քաղաքականություն է իրականացրելՆրանց նպատակն էր ոչնչացնել հայկական ինքնությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջման, այլև դավանանքն ու ազգությունը փոխելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ճանապարհով։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով որբացած հայ երեխաները պետք է բաժանվեին մուսուլմանական ընտանիքներին այն բնակավայրերում, որտեղ հայկական տարրը բացակայում էր։ |
|
Բագրատ Սրբազանը կմնա անազատության մեջ. դատարանը երկարաձգել է կալանքի ժամկետըԴատարանը որոշել է երկու ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի խափանման միջոցը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ սա իշխանությունների պատասխանն է 2024-ին մեկնարկած զանգվածային խաղաղ հավաքներին: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ գործում չկա որևէ տվյալ, որը կփաստի Բագրատ Սրբազանի կամ մյուս մեղադրյալների արարքների հակաօրինական լինելը կամ կմատնանշի որևէ գործողություն, որի արդյունքում կարող էր տուժել որևէ անձ: Բագրատ Սրբազանը շուրջ ինն ամիս է գտնվում է անազատության մեջ: |
|
Մայր Աթոռը կոչ է արել Հայաստանի կառավարությանը կանխել Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումըՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Մայր Աթոռը խիստ մտահոգիչ է համարել նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Սուրբ Էջմիածինը կոչ է անում Հայաստանի կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։ |
|
Քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համարԳյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում հազարավոր քաղաքացիներ միացել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքին և գրավոր դիմում ներկայացրել դատարան։ Նրանք պնդում են, որ Սրբազանի շարունակական անազատությունը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատցյալների վրա, և դրանով սահմանափակվում է կրոնական պահանջմունքները բավարարելու իրենց սահմանադրական իրավունքը։ Արդեն ինը ամիս է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է անազատության մեջ։ Սրբազան հայրը զրկված է հոգևոր սպասավորություն իրականացնելու և թեմի հոգսերով զբաղվելու հնարավորությունից։ |
|
ՈւղղափառությունԱյսօր քրիստոնյա աշխարհում գոյություն ունեն ուղղափառ եկեղեցիների երկու մեծ խումբ, որոնք ունեն նույն ակունքները, բայց 5-րդ դարում բաժանվել են: Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Հին Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին, չի պատկանում բյուզանդական ավանդության ուղղափառ եկեղեցիների ընտանիքին և ուղղափառ է ճշմարիտ հավատքի իմաստով։ Մեր սուրբ վարդապետները, մեր եկեղեցու հայրերը կոչվել են ուղղափառության պաշտպաններ, ուղղափառ լուսավորիչներ։ |
|
ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթները խղճի ու կրոնի ազատության ոտնահարում ենՄայր Աթոռը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ |
|
«Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումներն ավարտվել ենԴատավարության հիմնական փուլում դատարանը կհետազոտի ներկայացված ապացույցները: Պաշտպանական կողմը սկզբունքային առարկություններ և անհամաձայնություն ունի։ Նրանց պնդմամբ՝ գործում առկա ապացույցները ոչ միայն անհատականացված չեն, ինչը թույլ չի տալիս պարզել, թե որ ապացույցը կոնկրետ ում է վերաբերում, այլև գործում ներառված ձայնագրություններն ու նյութերը մինչև օրս պատշաճ փորձաքննության չեն ենթարկվել: |
|
Վեհափառ Հայրապետի եղբոր գործով անցնող վկայի ցուցմունքում նշված են Հարություն Մկրտչյանի տվյալներըԱմենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են դատարան հրավիրել և հարցաքննել ՆԳՆ Վաղարշապատի համայնքային բաժնի այն ոստիկանին, ով իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը։ Պաշտպանական կողմը կասկածում է, որ Գառնիկ Ղազարյանը Ներսիսյանների դեմ ցուցմունք է տվել Հարություն Մկրտչյանի ազդեցության տակ։ Փաստաբանների պնդմամբ՝ վկայի ցուցմունքների և հարցաքննությունների միջև առկա են ակնհայտ հակասություններ ու իրարամերժ փաստեր, սակայն ամենաուշագրավն այն է, որ ցուցմունքի մեջ վկայի անձնական տվյալների դաշտում լրացված են հենց Հարություն Մկրտչյանի տվյալները։ Դատավորը բավարարել է փաստաբանների միջնորդությունները և կհարցաքննվեն վկային հարցաքննած ոստիկանն ու «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավն ուղեկցող ոստիկանության ծառայողը։ |
|
Սահմանի փակվող դպրոցներըՍահմանամերձ և հեռավոր գյուղերում ապրողների տասնյակ հոգսերին շուտով կավելա ևս մեկը. ԿԳՄՍ նախարարության հրամանի համաձայն քիչ թվաքանակ ունեցող դպրոցները պետք է լուծարվեն: Այդ հաշվարկով ցուցակում 229 դպրոց է հայտնվել, որից 48-ը Սյունիքում է, 47-ը՝ Շիրակում: Թե ինչ լրջագույն խնդիրներ են տեսնում մասնագետներն ու համայնքի բնակիչները, փորձել ենք ամփոփել մեր տեսաֆիլմում: |
|
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են ԱԱԾ գաղտնալսման տվյալներըՊաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ԱԱԾ-ից պահանջելու այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա շուրջ մեկ տարի գաղտնալսումներ են իրականացվել։ Փաստաբանները պնդում են՝ եթե այդ նյութերը չտրամադրվեն դատարանին, ապա գործով ձեռք բերված բոլոր ապացույցները պետք է ճանաչվեն ապօրինի՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։ Հանրային մեղադրողները պնդել են, որ ներկայացված միջնորդությունն այս փուլում պետք է մերժվի կամ հետաձգվի, քանի որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին վերաբերող ապացույցները դեռևս չեն ստացվել։ |












