Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայից եկած մի խումբ ուխտավորների: Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավարի առաջնորդությամբ վեհափառ հայրապետին այցելեցին Բուլղարիայի ազգային, պետական գործիչներ, արվեստագետներ և արվեստաբաններ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիևան: Պատվիրակությունը Հայաստանում մասնակցեց Հայոց հայրապետի հովանու ներքո Ազգային պատկերասրահում կազմակերպված բուլղարահայ անվանի նկարիչ Պետիկ Պետրոսյանի ցուցահանդեսին:
2017-10-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ