|
Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյան20-րդ դարասկզբի քաոսի, պատերազմների ու կայսրությունների փլուզման արյունոտ դարաշրջանում ապրեց ու գործեց մի հոգևորական, որին ցարական ժանդարմերիան անվանում էր «վտանգավոր հեղափոխական», խորհրդային ՉԵԿԱ-ն նրա դեմ մահափորձեր էր կազմակերպում, իսկ Իրանի ու Սյունիքի հայությունը համարում էր իր փրկիչն ու հովիվը: Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ: Մարդ, ով խաչը ձեռքին կանգնած էր պետականության առաջնագծում: |
|
Տեղի է ունեցել Մայր Աթոռի կրթական հաստատությունների տարեվերջյան մանկավարժական ժողովըԳևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է Մայր Աթոռի կրթական հաստատությունների՝ Գևորգյան ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տարեվերջյան ամփոփիչ մանկավարժական ժողովը, որը նախագահել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովի ավարտին Նորին Սրբությունը օրհնության և գնահատանքի խոսքով դիմել է հոգևոր հովիվներ կրթող մանկավարժներին, հորդորել համբերատար ու սկզբունքային լինել կարևոր հարցերում, կրթության մշակներին մաղթել քրտնաջան ու արդյունաբեր աշխատանք և առատ հունձք: |
|
Բելգիայի համայնքում կազմակերպված ճամբարում ծանոթացել են հայկական մշակութային ժառանգությանըՇուրջ 120 երեխաներ և պատանիներ, 43 հոգևորականներ, ուսուցիչներ և կամավորներ երեք օր անցկացրել են աղոթքի, գիտելիք ձեռք բերելու, խաղերի և հոգևոր ուրախության մթնոլորտում։ Այդ օրերի ընթացքում պատանիները բացառիկ հնարավորություն են ունեցել խորացնել քրիստոնեական հավատքի մասին գիտելիքը, երգի, պարի, կրթական ու ժամանցային բազմազան ծրագրերի միջոցով ճանաչել հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրել է Էջմիածնի 14/11 ընտրական տեղամասումՆորին Սրբությունն ընտրատեղամաս է ժամանել Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։ Ընտրությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանել է ընտրատեղամասի մոտ հավաքված լրագրողների հարցերին: |
|
Միքայել ՀԵզեման«Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն հրատարակության առիթով Հայաստանում էր գերմանացի գրող, պատմաբան, ուսումնասիրող Միքայել Հեզեմանը: Հարցազրույցում նա պատմում է Հայոց ցեղասպանության մասին նորահայտ արխիվների, իր ուսումնասիրությունների մասին, այն զուգահեռների, որոնք գտել է՝ համեմատելով Երիտթուրքական և նացիստական ոճիրները։ Միքայել Հեզեմանն անդրադառնում է նաև Հայաստանում ներկայումս ընթացող հակաեկեղեցական արշավին, քննում և դատապարտում նման իրավիճակը՝ չեզոք ուսումնասիրողի դիտանկյունից: |
|
Հունիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին կտոնախմբի Սուրբ Էջմիածնի տոնըՏոնի առիթով Մայր Տաճարում պատարագ կմատուցվի, որի ժամանակ կհնչի աղոթք Հայոց Եկեղեցու, ժողովրդի և հայրենիքի համար: Կկատարվի նաև մաղթանք՝ հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության։ Սուրբ Էջմիածնի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն տոներից է, որը նվիրված է Մայր Տաճարի հիմնադրման տեսիլքին։ Ըստ ավանդության՝ 301 թվականին, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունեցել՝ տեսել է երկնքից իջնող Քրիստոսին, որը ոսկե մուրճով հարվածել և ցույց է տվել ապագա տաճարի տեղը։ |
|
Համիլթոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կայացել է Կանադայի թեմի 42-րդ տարեկան ժողովըԺողովականները խորը մտահոգություն են արտահայտել Հայ Եկեղեցու և ազգի կյանքին ազդող վերջին զարգացումների վերաբերյալ, անընդունելի համարել Հայաստանում հոգևորականների շարունակական հալածանքն ու թիրախավորումը, որոնք նվազեցնում, խաթարում և արժեզրկում են դարավոր հոգևոր, բարոյական, մշակութային և ազգային արժեքները: Ժողովը դատապարտել է այսպես կոչված «Բարեփոխումների Խորհուրդը»՝ այն համարելով Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական կարգին, սրբազան ավանդույթներին և եկեղեցական կառավարմանը հակասող անօրինական նախաձեռնություն: |
|
Մայր Աթոռի մատենադարանում տեղի է ունեցել միանգամից մի քանի գրքերի շնորհանդեսՀատուկ շնորհանդեսին մասնակցելու համար Գերմանիայից ժամանել է պատմաբան, հետազոտող Միքայել Հեզեմանը, որը տարիներ առաջ Վատիկանի արխիվներում գտել էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող և մինչ այդ անհայտ հազարավոր վավերագրեր: Պատմաբան Ավետիս Հարությունյանի «Հայ գաղթականությունն Առաջին աշխարհամարտի տարիներին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին» աշխատությունը բացահայտում է հայոց ցեղասպանությունից հետո հայ գաղթականության պատմությունը՝ 1915-17 թվականներին: Արմինե Տիգրանյանի ուսումնասիրությունը վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման գործընթացին։ Արարատ քահանա Պողոսյանի գիրքը պատմում է 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարի և այդ պայքարում սուրբ Էջմիածնի դերի մասին: Գրքերը հրատարակվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական հոգածությամբ: |
|
Մատենադարանում Հայ և գերմանացի հնագետները ներկայացրել են տարածաշրջանի ամենահին եկեղեցինՀին Արտաշատի պեղումների ժամանակ բացահայտված բացառիկ եկեղեցին, ամենայն հավանականությամբ կառուցել են Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորչը: Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է Հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրով, երբ հնագետները պեղում էին Խոր Վիրապի մերձակայքում: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի հնագետները մի քանի տարի տևած պեղումներից հետո հաստատում են, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերված ութանիստ կառույցը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է։ |
|
Մխիթարյան ճեմարանում բացվել է Սեբաստացուն նվիրված ցուցահանդեսՄխիթարյան ճեմարանում բացվել է Մխիթար աբբահայրը և նրա տեսլականը հավերժացնող աշակերտները խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հազվագյուտ գրքեր։ Հնագույն գիրքը 18-րդ դարի սկիզբ է թվագրվում, երբ պակասել էր հայ գիտական միտքը, փակվում էին ձեռագրական դպրոցները, տպագրությունը թանկ էր, հաճախ անհասանելի, հայ գիրքը տարածելու խնդիր կար: Այդ ծանր ժամանակներում Մխիթար Սեբաստացին երազում էր ստեղծել այնպիսի կենտրոն, ուր կծաղկեր հայ միտքը: |
|
Շիո Մուջիրին 22 ձայնով ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու նոր Կաթողիկոս-պատրիարք57-ամյա Շիո Մուջիրին 2017 թվականից համարվել է հանգուցյալ Իլիա Երկրորդի հավանական իրավահաջորդը: Ինը տարի եղել է Կաթողիկոս-պատրիարքի տեղապահը: Ընտրությանը մասնակցել են հազարից ավելի պատվիրակներ, վանքերից, հոգևոր այլ հաստատություններից, նաև հանրային գործիչներ՝ գիտության և մշակույթի ոլորտներից: Քվեարկությունն անցկացրել են Սուրբ Սինոդի բարձրաստիճան հոգևորականները, Շիո Միտրոպոլիտը 39 քվեից 22-ն է ստացել: Իր ելույթում նա հայտարարել է, որ վրաց ուղղափառ եկեղեցին պետք է շարունակի հանդես գալ իբրև ազգային ինքնության պահապան և ազգը միավորող կառույց: |
|
Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդԱՄՆ Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները: Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ չորս տարիների համար։ Մեսրոպ եպիսկոպոսը ղեկավարում է ԱՄՆ հայոց արևելյան թեմը 2022 թվականից: Սրբազանը կսկսի իր երկրորդ քառամյա ծառայությունը թեմում՝ ստանալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատումը: |











