«Հայոց վեհարանը» պատկերագիրքը՝ հայրապետական նստավայրում պահվող գանձերի մասին


Հրատարակվել է «Հայոց վեհարանը» պատկերագիրքը՝ հայրապետական նստավայրի կառուցման պատմության և վերակառուցված վեհարանի սրահներում ցուցադրվող գանձերի մասին:

Երիտասարդական 5-րդ գիտաժողովը Մաշտոցի անվան մատենադարանում


«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  նոյեմբերի 28-ից 30-ն անցկացվել է երիտասարդական 5-րդ գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված էր Մաշտոցի անվան մատենադարանի՝ որպես գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման  60-ամյակին:
 

Կոմիտասի 150-ամյակին նվիրված նամականիշի մարում և համերգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Դեկտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով: 
 

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Գարեգին Երկրորդ Ամենայն hայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված բանաստեղծ, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին:

«Պառլամենտ» ամսագրի 10-ամյա հոբելյանին պատվոգրեր ստացան նաև մեր եկեղեցու սպասավորներ


«Շողակաթ» ՀԸ Եկեղեցական կյանք լրատվական թողարկումը և հայ եկեղեցու չորս սպասավորներ արժանացան «Պառլամենտ» ամսագրի պատվոգրերին: Նոյեմբերի 27-ին «Պառլամենտ» ամսագիրը նշում էր իր 10-ամյակը:

Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթը 30 տարեկան է


Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը նշում է հիմնադրման 30-ամյակը:

«Օպերային արվեստը երաժշտական դպրոցների համար» նախագծի համերգը Դիլիջանի միջազգային դպրոցում


Երիտասարդական օպերային ծրագրի «Օպերային արվեստը երաժշտական դպրոցների համար» խորագրով նախաձեռնությունը Դիլիջանի միջազգային դպրոցում:

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հանդիպումը Երևանի 86 դպրոցի աշակերտների հետ


Երևանի թիվ 86 դպրոցը հյուրընկալել էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին: 
 

Նոյեմբերի 21-ին Հայ եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնը


Նոյեմբերի 21-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշեցին Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը: Ըստ ավանդության՝ երեք տարին լրանալուց հետո, Մարիամի բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը: Աստվածածնի ընծայման տոնը մեր եկեղեցին նշումէ 18-րդ դարից:
 

«Կին» փառատոնին ցուցադրվեց 13 երկրի 65 ֆիլմ


Նոյեմբերի 11-15-֊ը Երևանում անցկացվեց «Կին» միջազգային կինոփառատոնը։
 

«Սիմֆոնիկ Ադիեմուս» երաժշտական նախագծի ստեղծագործությունները՝ Կառլ Ջենկինսի ղեկավարությամբ


Նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեցին Կարլ Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» երաժշտական  նախագծի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարում էր հեղինակը՝ Կառլ Ջենկինսը: 
 

Մոցարտի «Ռեքվիեմը» Երևանում հնչեց Կաունասի պետական երգչախմբի կատարմամբ


Մոցարտի «Ռեքվիեմը», Կաունասի պետական երգչախմբի, Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: