|
|
Տաթևի վանական համալիրում թանգարան է ստեղծվել
Տաթևի վանական համալիրում թանգարանի է վերածվել երեք սրահ: Մուտքի դիմաց վանքի՝ 1304 թվականին Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանին նվիրաբերված զանգն է: Սրահի ներսում վանական համալիրի պատմական ցուցանմուշներն են, որոնց մի մասը հայտնաբերվել է 2008թ.-ից «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում կատարվող վերականգման աշխատանքների ընթացքում:
|
|
|
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրերն էին Աննա Տիֆուն և Անահիտ Չաուշյանը
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրերն էին Աննա Տիֆուն՝ Իտալիայից և Անահիտ Չաուշյանն՝ Անգլիայից:
|
|
|
Առաջին անգամ Երևանում անցկացվեց «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուսահաղորդումների փառատոնը
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում անցկացվեց «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը: Փառատոնն իրականացվեց «Ավրորա» ֆորումի շրջանակում:
|
|
|
Տեքստիլի պահպանման և վերականգնման թեմայով ճապոնացի մասնագետների ուսուցողական սեմինարն ամփոփվեցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ դեռևս 2014 թվականից Հայաստանում անցկացվում է ամենամյա ուսումնական սեմինար՝ «Հայաստանի պատմական նշանակություն ունեցող տեքստիլի պահպանման և վերականգնման» թեմայով: Վարպետության դասերին մասնակցել են 14 հնագետներ և վերականգնողներ, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից: |
|
|
Ս. Անանիա առաքյալի հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցումՄայրաքաղաքի Ս. Զորավոր եկեղեցում են ամփոփված Անանիա Առաքյալի մասունքները: Ամեն տարի, սրբի հիշատակության օրը հավատացյալները գերեզմանի մոտ խոնարհվում և սրբի բարեխոսությունն են խնդրում: Արդեն յոթերորդ տարին է, որ Անանիա առաքյալի հիշատակության օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի է բերվում սրբի աջաձև մասունքարանը: |
|
|
Լույս է տեսել Թովմաս ուրարակիր Առաքելյանի «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գիրքը
Ինչու՞ մոմ վառել, ինչպե՞ս խաչակնքվել, ինչպե՞ս կազմակերպել ուխտագնացություններ, ինչպե՞ս ողջունել հոգևորականին: Այս և շատ այլ հարցերի է պատասխանում Թովմաս ուրարակիր Առաքելյանի «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Էջմիածնի հայորդյաց տանը:
|
|
|
Երևանում էր մեծանուն ջութակահար Պինխաս Ցուկերմանը
Հոկտեմբերի 7-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հինգերորդ համերգի հյուրն էր անվանի ջութակահար Պինխաս Ցուկերմանը: Ցուկերմանի հետ հանդես եկավ նաև երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը: Դիրիժորական վահանակի առջև Էդուարդ Թոփչյանն էր:
|
|
|
Նկարիչների միությունում բացվել է Ռուբեն Արուտչյանի անհատական ցուցահանդեսըՀայաստանի նկարիչների միության ցուցասրահում ներկայացված է նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանի 105 աշխատանք, հիմնականում դիմանկարներ: |
|
|
Էջմիածին քաղաքը 2704 տարեկան է
Էջմիածին քաղաքը տոնեց հիմնադրման 2704-ամյակը: Հիմնադրման օրը խորհրդանշաբար նշվում է հոկտեմբերի 8-ին: Գրերի գյուտն անելուց հետո 405թ. հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը մտել Վաղարշապատ Էջմիածին:
|
|
|
Ա. Չաուշյանի, Է. Վոսի, Դ. Աբրահամյանի ելույթը «Երևանյան 13-րդ երաժշտական փառատոնի» համերգին
Հոկտեմբերի 2-ին «Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի» հերթական համերգն էր: Կամերային երաժշտության սիրահարներն ունկնդրեցին մեր երկրում հյուրընկալած թավջութակահար Ա. Չաուշյանի, ջութակահար Բորիս Բրովցինի, ալտահար Դավիթ Աբրահամյանի և դաշնակահար Էշլի Վոսի համատեղ կատարումները:
|
|
|
Հայտնի են «Դեպի լույս» խորագրով լուսանկարների մրցույթի հաղթողները
«Աստվածամոր տուն» հիմնադրամն իր գործունեության սկիզբը նշանավորեց «Դեպի լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ: Հոկտեմբերի 1-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում տեղի ունեցավ մրցույթի ամփոփումը։
|
|
|
Երուսաղեմի Պալյան ընտանիքի 100-ամյա ժառանգությանը նվիրված բացառիկ ցուցադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում բացվելն է Երուսաղեմի Պալյան ընտանիքի 100-ամյա ժառանգությանը նվիրված բացառիկ ցուցադրություն:
|