|
|
Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս․ ԷջմիածնումԸնտանիքի տարվա առթիվ տարբեր մարզերից ու համայնքներից բազմաթիվ ուխտավոր ընտանիքներ շարունակում են այցելել Մայր Աթոռ Ս․ Էջմիածին։ Դեկտեմբերի 21-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Հրազդանից և Ծաղկաձորից եկած բազմազավակ ընտանիքների՝ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ուղեկցությամբ։ |
|
|
Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթըԱրամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով։ |
|
|
Նախագահ Արմեն Սարգսյանն ու 15 զինհաշմանդամ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրերն էինԱմանորի նախաշեմին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորականներ: Սբ․ Վարդան եւ Սբ․ Հովհաննես Մկրտիչ մատուռ մկրտարանում հայոց հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք: Աղոթք բարձրացվեց հայոց բանակի անսասության, ամրության ու հայրենիքի խաղաղության համար: |
|
|
Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Մայր ԱթոռումԴեկտեմբերի 16-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը՝ Ջեֆրի Քլոհայի գլխավորությամբ: |
|
|
Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Էջմիածնի հայորդյաց տանը«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երգչախումբը հանդես եկավ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով։ Երգչախմբին միացավ նաև դպրոցի պարի խումբը։ |
|
|
Դեկտեմբերի 12-ից 21-ը կանցկացվի ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնըԴեկտեմբերի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ճապոնական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ։ Փառատոնի շրջանակում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Արմավիրի թեմի բազմազավակ ընտանիքների հետԴեկտեմբերի 15-ին Վեհափառ հայրապետի հյուրերը Արմավիրի թեմի գյուղերի 11 բազմազավակ ընտանիքներ էին։ |
|
|
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ հանդես եկավ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգային երեկոյով։ |
|
|
Լույս է տեսել «Հարսանյաց ծեսը և Կոմիտասը» գիրքը«Նարեկացի» արվեստի միության ջանքերով լույս է տեսել «Հարսանյաց ծեսը և Կոմիտասը» գիրքը։ |
|
|
ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամն ամփոփեց 2019-ի ծրագրերըԴեկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամն ամփոփեց անցնող տարին: |
|
|
Լուսիկ Ագուլեցու տարազների հավաքածուն՝ «Հայ կնոջ առեղծվածը»Դեկտեմբերի 7-ին Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում «Հայ կնոջ առեղծվածը» խորագրով տարազների բեմադրված ցուցադրություն էր։ Լուսիկ Ագուլեցին կյանքի զգալի մասը նվիրել է հայկական տարազի ուսումնասիրությանն ու որպես մշակութային արժեք դրանց պահպանմանը։ Այցելուները ծանոթացան Ագուլեցու տարազների հավաքածուին։ |
|
|
Հրաչյա Թամրազյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթ Մաշտոցի անվան մատենադարանումԴեկտեմբերի 5-ին Հրաչյա Թամրազյանը կդառնար 66 տարեկան: Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված բանաստեղծի, թարգմանչի, գրականագետի, նարեկացիագետի հիշատակին: |