|
Հակաեկեղեցական օրացույց 2025-2026Հայաստանում աննախադեպ իրավիճակ է: Խախտվում են Սահմանադրական կարգը, միջազգային իրավական նորմերը, դավանանքի ու մտքի, խոսքի ու համոզմունքի ազատությունը: Խախտվում են մեկ կենտրոնից՝ ՀՀ կառավարության կողմից, խախտվում են մեկ հաստատության՝ Հայ եկեղեցու դեմ սկսված հալածանքով: Պատժի գործիքները բազմազան են՝ ատելության խոսք, քրեական շինծու վարույթներ, ներքին պառակտում, պետականացված բռնություն: Պատժի նպատակը՝ լռեցնել Հայ եկեղեցու, այսինքն՝ հայ ժողովրդի ձայնը: Հայ եկեղեցին հայ ժողովրդի միակ հաստատությունն է, որն անկախ քաղաքական փոփոխություններից, ինքնուրույն է եղել բոլոր կրոնական կենտրոններից, ինքնուրույն է գործել բոլոր պետական միավորումներում, ինքնուրույն է պահպանել ազգային մտածողությունն ու արժեքները: Այդպես եղել է պատմականորեն: Այդպես է և հիմա: Ի՞նչ կպարզվի վաղը, երբ իրավունքի ատյաններում խոսելը հնարավոր դառնա: Երբ ժողովրդավարությունը իսկապես գործի և հարգվի հայ ժողովրդի՝ Հայ եկեղեցու ինքնապաշտպանության իրավունքը: Սահմանադրական կարգի ու միջազգային իրավունքի խախտման բոլոր փաստերը՝ օրացուցային ճշգրտությամբ: Ներկայացնում է ՓԱԿՏՈՒՄ փաստագրական կենտրոնը: |
|
|
Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնումԸնդամենը կես դար առաջ համացանցը չկար, մեքենագիր թղթերով կամ լուսանկար գրքերով մարդիկ ձեռքից ձեռք էին փոխանցում մտքեր, գաղափարներ, նախասիրություններ: Վերսուս» ստուդիայի արտադրած ֆիլմը սամիզդատի մասին է՝ խորհրդային տարիների յուրօրինակ մի երևույթ, որը կարող է համացանցի նախատիպ համարվել: |
