Alt

Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառ


Երևանի Կանանց Միջազգային Ասոցիացիայի» կազմակերպած Սուրբ Ծննդյան տոնավաճառի այս տարվա հասույթը կտրամադրվի Լոռու մարզի երեխաներին ու սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված ծրագրերին: Բարեգործական տոնավաճառին ձեռքի աշատանքներով էին ներկայացել դեսպանները, նրանց ընտանիքի անդամները, հասարակական գործիչներն ու արվեստագետները:

Alt

Բացվեց Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրին


Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվեց անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրին: Կոմպոզիտորների միության նախագահի գլխավորությամբ` Ալեքսանդր Հարությունյանի գերեզմանի մոտ հավաքվել էին նրա արվեստի սիրահարները, հարազատներն ու մտերիմները: Կիսանդրու քանդակագործը Գարեգին Դավթյանն է, ճարտարապետը Ալբերտ Սոխիկյանը:

Alt

Աիդա Համբարձումյանի ցուցահանդեսը Բնության պետական թանգարանում


Բնության պետական թանգարանում այս օրերին ցուցադրվում են երիտասարդ նկարիչ-դիզայներ Աիդա Համբարձումյանի գործերը:

Alt

Շոթա Խաչատրյանը զրկվել է արվեստանոցից ու բնակարանից


Նկարիչ ՇԱԽ-ի` Շոթա Ազատի Խաչատրյանի աշակերտները բարձրաձայնում են ուսուցչի համար ստեղվծած անելանելի վիճակի մասին:

Alt

Լուսինե Խաչատրյանը` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 90-ամյակի համերգին


Նա հոյակապ դաշնակահար է` զորեղ հնչողությամբ և սլացիկ տեխնիկայով»,- գրում է Նյու Յորք Թայմսը: Լուսինե Խաչատրյանը դեկտեմբերի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր, համերգը նվիրված էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 90-ամյակին:

Alt

Գոհար Գալաչյանի 90- ամյակը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում


Օպերային երգչուհի Գոհար Գալաչյանը հայտնի էր իր հազվագյուտ մեձձո-սոպրանոյով, ազդեցիկ բեմական արտաքինով, պրոֆեսիոնալ հմտություններով: Խորհրդային տարիներին արժանացել է ժողովրդական արտիստի կոչման: Կոնսերվատորիայում երգիչները ներկայացրել են արիաներ, զուգերգեր, ստեղծագործություններ, որոնք առավել սիրելի են եղել անվանի երգչուհու համար: Երաժշտական ԲՈՒՀ-ում բացվել է Գալաչյանի անվան լսարան:

Alt

Լույս է տեսել Հուսիկ Արայի «Ազատության հրապարակ» ժողովածուն


Դեկտեմբերի Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ ժամանակակից բանաստեղծ Հուսիկ Արայի նոր` ութերորդ ժողովածուի շնորհանդեսը: Ազատության հրապարակ» գրքում պարբերաբար հերթագայվում են մի կողմից` Անկախության պարգևած ոգևորությունն ու Արցախյան պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը, մյուս կողմից` հիասթափություններն ու ցավը, սակայն գերակայողը մեր երազի Հայաստանի տեսլականն է, նրա համար ապրելու, արարելու և պայքարելու հավատամքը:

Alt

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացումը Երևանում


Դեկտեմբերի 6ին` Սպիտակի երկրաշարժի նախօրեին, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում բացվեց Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» մուլտիմեդիա շրջիկ ցուցահանդեսը:

Alt

Երիտասարդական նվագախմբի համերգը Արամ Խաչատրյանի 110-ամյակին


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նոր համերգ է նվիրել Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Նվագախումբն իր հաջողությունները կապում է Խաչատրյանի անվան հետ: Դեկտեմբերի 4-ի համերգին նվագախմբի հրավերով մասնակցում էին մեներգիչներ Գրիգոր Վերներն ու Մարինա Նաչկեբիյան:

Alt

«Վան-նախագիծ» խմբի համերգը


Դեկտեմբերի 6-ին Գաֆէսճեան կենտրոնում ազգային նոր երգերի շարանով հանդես եկավ Վան-նախագիծ» խումբը:

Alt

Խաբեություն


Երկու ընկեր դրոշմանիշեր են փոխանակում: Արամը իր մեկ դրոշմանիշի փոխարեն Էդգարից վերցնում է տասներկուսը և գոհ է: Շատ գոհ է նաև Էդգարը, որովհետև համոզված է, որ իրենց գործարքն իր օգտին է: Երեխաների այս անհավասար փոխանակության մասին իմանում է Տեր հայրը…

Alt

Գայթակղություն


Դասամատյանում կեղծ գնահատականներ են հայտնվել: Ո՞վ է դրանք ավելացրել, ի՞նչն է դրդել խախտելու կարգը, իսկ գուցե՝ ո՞վ: