Երևանի Կենտրոնում, Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, 12-13-րդ դարերում կառուցված Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հետնամասում կառուցվել է Սբ. Աննա եկեղեցին, իսկ հարևանությամբ կաթողիկոսական երևանյան նստավայրի նորակառույցն է: Եկեղեցական համալիրի հիմնարկեքը կատարվել է 2011թ. ապրիլի 30-ին: Ուղիղ չորս տարի հետո` 2015 թվականի, նույն օրը` ապրիլի 30-ին, Սուրբ Աննա եկեղեցին օծվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագիծը կյանքի է կոչվել Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ Տեր և Տիկին Հրայր և Աննա Հովնանյանների հովանավորությամբ:
Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Արթուր Մանուչարյան
,
Օպերատոր Գևորգ Ավագյան,
Հեղինակ Լիանա Չիչակյան2015-05-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ