Alt

Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում իրականացվում է «Եկեղեցին մեր տունն է» ձեռնարկը


Մայրաքաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղադրվել են ձայնային նոր սարքեր, որոնց գործածությամբ պատարագը, ժամերգությունները, եկեղեցական արարողությունները հարակից տարածքի անցորդներին աղոթքի կկանչեն: Ամեն երեքշաբթի` ժամը 18.00-ին, Ս. Գրիգոր Լուսավորչում խոկման ժամ է:

Alt

«Հայաստան՝ քարերի երկիր». Աշոտ Փիլիպոսյանի բանախոսությունը քարակերտ կառույցների և ժայռերի մասին


Ծիրանի» հասարակական կազմակերպությունը հանդիպումների շարք է նախաձեռնել Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը խոսել է Հայաստանի քարակերտ կառույցների և ժայռերի մասին, անդրադարձել Սիսիան քաղաքի մոտ գտնվող Զորաց քարեր» կամ Քարահունջ» համալիրին:

Alt

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Նոյեմբերի 30-ին Հայ եկեղեցին նշել է մեր եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Նախորդ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, Հայոց հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռի Գանաձատնից Մայրավանք էին բերվել առաքյալների մասունքները:

Alt

Ռուսական ռոմանսներ Սիրանուշ Գասպարյանի և Սյուզաննա Համբարձումյանի կատարմամբ


Կամերային երաժշտության տանը ռուսական երաժշտության երեկո էր: Սոպրանո Սիրանուշ Գասպարյանն ու դաշնակահար Սյուզաննա Համբարձումյանը կատարում էին Պրոկոֆևի, Շապորինի, Չայկովսկու և Ստրավինսկու ռոմանսները:

Alt

Մագիստրոսական թեզերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Նոյեմբերի 27-ին և 28-ին Գևորգյան ճեմարանի ութ սան պաշտպանեց մագիստրոսական թեզ: Դիպլոմային աշխատանքներն այժմ գնահատվում են նոր չափորոշիչներով:

Alt

Նոր հայկական մուլտֆիլմ`«Ծիտը»


Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի Ծիտը» հեքիաթի հիման վրա նկարված անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Մուլտֆիլմում գտագործված տիկնիկների ու նկարների հեղինակները երեխաներն են` Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի սաները: Երաժշտության հեղինակը Արտո Թունջբոյաջյանն է:

Alt

Հայտնի են 2013թ. «Լավագույն ուսուցիչների» անունները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում ամփոփվեցին հանրակրթական դպրոցների ուսուցիչների հանրապետական ամենամյա մրցույթի արդյունքները:

Alt

Նանա Արամյանի ցուցահանդեսը


Դալան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նանա Արամյանի անհատական ցուցահանդեսը՝ Մանուշակագույն հեղեղ» խորագրով:

Alt

Հոգևոր և աշխարհիկ խմբերգեր «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ


Հայ հոգևոր երաժշտության պահպանողներից ու տարածողներից մեկը Գեղարդ» երգեցիկ խումբն է (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան): Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը խմբի մենահամերգն էր: Համերգը նվիրված էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:

Alt

Ռախմանինով. «Ալեկո» օպերա, Ռապսոդիա Պագանինիի թեմայով


Սերգեյ Ռախմանինովի 140-ամյակի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնչեց Ռախմանինովի Ռապսոդիան Պագանինիի թեմայով` երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանի կատարմամբ, իսկ երկրորդ բաժնում ներկայացվեց Ալեկո» օպերան: Բեմադրությունը Մարինյան թատրոնի բեմադրիչ Իրկին Գաբիտովինն է: Երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիրժորը Կարեն Դուրգարյանն էր:

Alt

«Գայանե» բալետը` նոր գլխավոր դերակատարով


Նոյեմբերի 9-ին Oպերային թատրոնում յուրատեսակ պրեմիերա էր: Վիլեն Գալստյանի բեմադրած Գայանե» բալետում փոխվել է գլխավոր դերակատարը: 4 տարի Իսրայել Բալլեում աշխատելուց հետո Հայաստան է վերադարձել պարուհի Աննա Կոստանյանը:

Alt

«Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում


Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովին հայ և օտարազգի մասնագետները ներկայացնում էին ժամանակակից գորգագործության, հնատիպ գորգերի պահպանության ու այլ հարցեր: Միջազգային հավաքը ՀՀ մշակույթի նախարարության, թանգարանների, ստեղծագործական կենտրոնների ու արտադրող ընկերությունների համատեղ նախաձեռնությունն էր: