|
Եկեղեցին հիշատակել է Քրիստոսի վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումըԱվագ Հինգշաբթի առավոտյան Մայր Տաճարում կատարվել է Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ապաշխարության արարողությանը մասնակցել են պահք պահող հավատացյալները: Ավագ հինգշաբթի առավոտյան նրանց` ապաշխարողներին, արձակում է տրվում: Ապաշխարությունը հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ապաշխարողն այն մարդն է, որ զղջում է հանցանքի, զանցանքի կամ սխալի համար, և պատրաստ է մեղքը քավել: Անկեղծ զղջացողներին և ապաշխարողներին մեղքերի թողություն է շնորհվում։ |
|
Լույս է տեսել «Սուրբ Էջմիածի Մայր տաճարի քարե տարեգրությունը» խորագրով մենագրությունըԱյն նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և ամփոփում է Մայր տաճարի վիմագրական ժառանգությունը: Առաջին անգամ տարեգրության տեսքով` այսինքն, ժամանակագրական կարգով ներկայացվում են Մայր տաճարի շինարարական, նորոգչական աշխատանքները դարերի ընթացքում: Մենագրության հեղինակը վիմագրագետ Արսեն Հարությունյանն է։ Մայր Տաճարի հայերեն վիմագրերը մանրամասն ուսումնասիրվել են վերջին մասշտաբային հիմնանորոգման ժամանակ, երբ բացվել են շինության պատերի տարբեր շերտերը: |
|
Խրիմյան Հայրիկի 205-ամյակի առիթով Վասպուրական հկ անդամներն այցելել են Մայր աթոռՄայր տաճարի դիմաց Մկրտիչ Ա հայրապետի գերեզմանի մոտ Հոգեհանգստյան արարողություն է կատարվել: Աղոթքով և խնկարկումով Մայր Աթոռի միաբաններն ու Վասպուրական հկ անդամները ոգեկոչել են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին մեծ ժողովրդականություն վայելող հայրապետի հիշատակը: Միջոցառման մասնակիցները այցելել են Մայր Աթոռի Ռուբեն Սևակ և Խրիմյան Հայրիկ թանգարաններ։ |
|
Վիմագրագետը պարզել է, թե ինչու է Տաթեւի վանքը կոչվել նաեւ Ս. Եվստաթիոս առաքյալի վանքՎիմագրագետ Արսեն Հարությունյանը Տաթևի վանքն ուսումնասիրելիս նկատել է, եկեղեցեկան պատմագիրների աշխատություններում, մատենագրական ուշ շրջանի վավերագրերում Տաթևի վանքը կոչվում է նաև Ս. Եվստաթիոս առաքյալի վանք։ Նրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչև 15-րդ դարի պատմական աղբյուրներում հիշատակված չէ, որ վանքը Եվստաթեոս առաքյալի անունով է կոչվել։ Տաթևի վանքի քարե արձանագրություններում ևս Եվստաթիոս առաքյալի անունը վկայված չէ: Միայն 15-րդ դարից սկսած` Տաթևացու րաբունապետության շրջանից է շրջանառվում նրա հետ կապված ավանդությունը: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման դասընթացների մասնակիցներինՎեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին, բարձր գնահատել եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքի հարստացման գործում: Նորին սրբությունն ընդգծել է, որ ծառայությունն առավել արդյունավետ իրականացելու համար կարևոր է շարունակական կրթությունը: Նորին Սրբությունը հորդորել է քահանաներին իրենց կարողություններն ու գիտելիքն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համար։ |
|
Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը նախագահին խնդրել է միջնորդել գերիների ազատ արձակմանըԲրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը պաշտոնական նամակով դիմել է Բրազիլիայի հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որում հայտնել է Բաքվի հայ գերիների հանդեպ անարդար ու անմարդկային վերաբերմունքի, նրանց ոտնահարվող իրավունքներին մասին: Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը խնդրել է հանրապետության նախագահին և Բրազիլիայի կառավարությանը միջնորդել գերիների ազատ արձակմանը: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ընթացքում Սան Պաուլուի հայ համայնքը աղոթել է Բաքվում պահվող հայ գերիների համար: |
|
Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդՄինչեւ այս նա Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենն էր։ Վազգեն սրբազանը եղել է Վազգեն Առաջին ամենայն հայոց Կաթողիկոսի գավազանակիր: Ավելի քան տասը տարի դասախոսել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այդ տարիներին զբաղվել է նաև Մայր Աթոռին կից և ԱՀԹ կիրակնօրյա դպրոցներով, եղել է քրիտոնեական դաստիարակչական և քարոզչական կենտրոնի տնօրեն: |
|
Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է անիրավ տնտեսի առակըՊահոց շրջանի այս կիրակին անիրավ տնտեսի անունով է կոչվում: Օրն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակից։ Մի մեծահարուստ մարդ իր բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը լսում է, թե տնտեսը վատնում է իր ունեցվածքը և ազատում է նրան աշխատանքից։ Ըստ առակի՝ աշխատանքը կորցրած մարդը ընկճվելու փոխարեն հեռանալուց առաջ թեթևացնում է մեծահարուստի պարտապանների վիճակը: Մեծահարուստը, սակայն, ոչ թե բարկանում, այլ հակառակը` գովում է նրան: |
|
Տավուշի Առաքելոց վանքը հայտարարվել է Եվրոպական ժառանգության ամենավտանգված հուշարձաններից մեկըՏավուշի 13-րդ դարի Առաքելոց վանքի և բնակավայրի մասին ծրագիրը հաղթել է «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 2025-ի մրցույթում և հայտարարվել է Եվրոպական ժառանգության ամենավտանգված 7 հուշարձաններից մեկը: Ծրագիրը Եվրոպա Նոստրային է ներկայացրել ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներինԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին։ Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել հոգևոր հայրերին, գոհունակությամբ անդրադարձել վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը։ |
|
Վեհափառ Հայրապետին է հանձնվել «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշանըԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանձնվել է «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշան՝ շնորհված Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի կողմից: Ռուս եկեղեցու հովվապետը իր գնահատանքն է արտահայտել երկու Եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում հայոց հայրապետի ունեցած նշանակալի ավանդի համար։ |
|
ԱՄՆ հայոց արևելյան թեմում սկսվել են Հայքեմփ և Սուրբ Վարդան ամառային ճամբարների գրանցումներըՃամբարներին մասնակցելու համար գրանցվում են 8-ից 15 և 14-17 տարեկան երեխաներն ու պատանիները: Թեմական ամառային ճամբարներում ամեն ամառ հայ-ամերիկյան պատանիներն ու երեխաները նոր փորձառություն են ձեռք բերում, սովորում են ավելի խորն ըմբռնել հայկական մշակույթն ու հավատը: Երկու ճամբարներում ստեղծվում է ֆիզիկապես և հոգեպես առողջ միջավայր, որտեղ ամերիկահայ պատանի քրիստոնյաները մասնակցում են հոգևոր և հայ մշակույթի վերաբերյալ դասերի և մարզական պարապմունքների: Ճամբարները գործում են համայնքի նվիրատուների միջոցով և հայոց թեմի բարերարությամբ: |











