|
Նոր ներկայացում՝ «Առաքել»«Առաքել»՝ նոր ներկայացում անկախության սերնդի թատերական բլոքբաստերների հեղինակներից: «Արտֆոկուս»-ում են պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը և դերասան Սամվել Թոփալյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է «Արտֆոկուս»-ումԿոմպոզիտորն անդրադառնում է Հայաստանում ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանված չլինելու խնդրին, պատմում, թե որն է հաջողված մանկական երգ գրելու գրավականը, խոսում «մանկության ինստիտուտի» վերացման հիմնախնդրի շուրջ: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Հայ ժամանակակից վիզուալ արվեստը «Գաֆէսճեան» կենտրոնում«Վաղը» ցուցադրությունը ներկայացրել է 17 հայ ժամանակակից արվեստագետների վիզուալ արվեստը: Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում ժամանակակից կերպարվեստի ոլորտում և ի՞նչ ակնկալել վաղը: «Արտֆոկուս»-ի տաղավարում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ու կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանն են: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Մարիաննա Գևորգյանի անունը երկրորդ անգամ գրանցվել է ԴյուցազնագրքումՔանոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը 2020 թվականին դարձել է «Global Cultural Initiative World Folk Vision» համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր: Մեծաքանակ մրցակիցներին հաղթելու կապակցությամբ վերջերս Մարիաննա Գևորգյանի անունը երկրորդ անգամ գրանցվել է Դյուցազնագրքում: Տաղանդավոր հայուհին «Արտֆոկուս» -ի տաղավարում է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Հայաստանում էր Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին«Քանի որ խոսելը կամ գրելը իմ մասնագիտությունը չէ, նախընտրեցի նվագելով սատարել հայ ժողովրդին պատերազմի օրերին»։ «Արտֆոկուս»-ում աշխարհահռչակ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանն է «Արտֆոկուս»-ում«Կարճատեսություն է այսօր ստեղծվող հայկական հեղինակային մուլտֆիլմերը հեռուստատեսությամբ չցուցադրելը»: «Արտֆոկուս»-ում ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Մեր մեղքը«Մենք այդպես էլ չզգացինք մեր մեղքը` «Mea Culpa»-ն, իսկ երբ չես զգում մեղքդ, շարունակում ես մեղք գործել»: «Արտֆոկուս»-ումՀրանտ Թոխատյանն է: Հայաստանում պոետը պե՞տք է լինի ավելին, քան պոետ: Երկրի ղեկավարությունը երբևէ ներկա եղե՞լ է Հրանտ Թոխատյանի ներակայացումներին, և ինչու՞ է Քաջ Նազարի թեման տարիներ շարունակ մեր օպերայի լեյթմոտիվը, իսկ անհիմն «Ջարդեմ հազար»-ը՝ միշտ ակտուալ կարգախոս: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Աշխարհահռչակ «Լոնդոնի գոսպել երգչախմբի» ելույթը Երևանում«Մշակույթը ֆինանսապես ոչ ապահով երկրների համար հարցի լուծում է»։ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր և ծրագրերի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը «Արտֆոկուս»-ի հյուրն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը2013թ․-ին Մայր Տաճարի նորոգման և ամրակայման նախագիծը համաձայնեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը սկսում է Տաճարի որմնանկարների ուսումնասիրությունը։ 2017թ․ ամռանը սկսվում է նորոգության շինարարական աշխատանքը։ 2021-ի ավարտին նկարահանված ֆիլմում Մայր Տաճարի լուսարարապետը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը, որմնանկարների վերականգնման նախագծի հեղինակը ներկայացնում են Ս․ Էջմիածնի նորոգման ընթացքի, անակնկալների, ավարտված ու սպասվող աշխատանքների մասին։ |
|
Եզրափակվեց «Երևան ջազ ֆեստ 2021»-ըԻնչպե՞ս է «Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստան հրավիրում աշխարհի առաջատար ջազ երաժիշտների, ի՞նչ է փոխվել Հայաստանում ջազն ընկալելու տեսանկյունից, եթե համեմատենք 1970-80-ական թվականների հետ, ինչպիսի՞ն է ջազ երաժիշտների նոր սերունդը: «Արտֆոկուս»-ի տաղավարում են հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը և Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, «Երևան ջազ ֆեստ»-ի կազմակերպիչ Կամո Մովսեսյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Լույս է տեսել «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատումըՊատկերապատում(կոմիքս) ժանրի հանդեպ Հայաստանում կա՞ հետաքրքրություն: Ի՞նչ ճանապարհ է անցել «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատում գիրքը՝ գաղափարից մինչ հրատարակում: «Արտֆոկուս»-ի տաղավարում են պրոդյուսեր, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը և պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Գեղամ Գրիգորյանի ֆենոմենը. «Արտֆոկուս»-ում Գևորգ Հակոբյանն ու Հարություն Արզումանյանն ենՈ՞րն է Գեղամ Գրիգորյան արտիստի ֆենոմենը, ինչու՞ 2007 թվականին Գեղամ Գրիգորյանը ստիպված եղավ լքել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, արդյո՞ք մեծանուն տենորը հայրենիքում գնահատված է: «Արտֆոկուս»-ի տաղավարում զրուցել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը և թատրոնի առաջատար մեներգիչ Գևորգ Հակոբյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |












