|
Օպերայի և բալետի թատրոնն այսօր և վաղըԹատրոնի նոր տնօրինության կառավարման ընթացքում ամենակարևոր որոշումների, ռեբրենդինգի, կադրային սովի, թատրոնի հիմնական հասույթի աղբյուրների, աբոնեմենտային համակարգի ներդրման մասին «Արտֆոկուս»-ում խոսել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: |
|
Ինչպես և ինչու էլբակյանների կյանքում սկսվեց Խամաճիկների թատրոնըՔանի՞ ներկայացում կա Երևանի խամաճիկների թատրոնի խաղացանկում, ի՞նչն է ոգեշնչում արտիստներին շարունակել ստեղծագործել: «Արտֆոկուս»-ում են Խամաճիկների թատրոնի գլխավոր ռեժիսոր, վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը և թատրոնի տնօրեն Ռուբեն Աբրահամյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Րաֆֆի Մուսախանյանի արվեստանոցում«Աբստրակցիան քո ներսի էներգիան է, որն ամեն անգամ դուրս ես բերում՝ կոնկրետ իրավիճակից ելնելով»․ ստեղծագործում է նկարիչ, քանդակագործ Րաֆֆի Մուսախանյանը: |
|
Պետությունը շահագրգռվա՞ծ է պահպանելու ստեղծագործական միություններըԿոմպոզիտորների միության և պետության փոխհարաբերությունների ի՞նչ մոդել է գործում ԽՍՀՄ փլուզումից հետո: Կոմպոզիտորները գրու՞մ են երաժշտություն պետական պատվերով: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Սաթյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Նորա Մարտիրոսյանի ԱրցախըՆորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը 2020 թվականին ընտրվել էր Կաննի կինոփառատոնում: Ֆիլմն այս օրերին ցուցադրվել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում: 44-օրյա պատերազմի լուրը լսելիս ֆիլմի հետ կապված առաջին մտքի, դիտավորյալ քարոզչական ֆիլմ չնկարելու, Կաննում հաջողության գրավականի, մեյնսթիմային կինո նկարելու մտադրության և այլ թեմաների շուրջ կինոռեժիսոր Նոր Մարտիրոսյանը պատմել է «Արտֆոկուս»-ի տաղավարում: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Ոսկե Ծիրան 2022Ի՞նչ ֆիլմեր արժե բաց չթողնել այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին։ «Արտֆոկուս»-ում կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Կարեն Ավետիսյանն է: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Ժամանակակից պարը և «Սամմիթ» փառատոնըԱրդյո՞ք երիտասարդ պարողներն այսօր ավելի հետաքրքրված են ժամանակակից պարով, քան տարիներ առաջ: Ինչու՞ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան որոշել է ցատկահարթակ դառնալ ոչ միայն օպերային երգիչների, այլև բալետի պարողների համար: Մարզերում ի՞նչ հանդիպումներ ունեցան «Սամմիթ» փառատոնի ներկայացուցիչները տեղի արտիստների, պարուսույցների և հանդիսատեսի հետ: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել են Հայկ Վարդանյանը և Արինա Արարատյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Արթուր Ավանեսովը՝ հայկական ժամանակակից կոմպոզիտորական արվեստի մասինՈրո՞նք են այն ինստիտուտները, որոնք ժամանակակից կոմպոզիտորներին երաժշտություն գրելու պատվերներ են տալիս արտերկրում և Հայաստանում. արդյո՞ք անցյալ դարի 70-80-ականներին է եղել կոմպոզիտորական արվեստի վերջին բարձրակետը: Հայ կոմպոզիգտորներն այսօր անդրադառնու՞մ են սոցիալական, քաղաքական խնդիրներին, դառնու՞մ են ժամանակի փաստավավերագիրները, թե՞ ոչ: «Արտֆոկուս»-ում կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովն է։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Դավիթ Հալաջյանը նշում է 60-րդ հոբելյանը. Երևանում հնչել է կոմպոզիտորի «Լույսի մեսսա»-նԿոմպոզիտոր-կատարող համագործակցության, արհեստական բանականության միջոցով ստեղծվող ստեղծագործությունների արժեքի, ժամանակի վավերագիրը լինելու ցանկության և այլ թեմաների մասին «Արտֆոկուս»-ում խոսել է անվանի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Հայկական գինու հմայքն ու ...Քանի՞ անուն գինի էր արտադրվում Արցախում մինչ 44-օրյա պատերազմը, քանի՞սը կորցրինք: Որքանո՞վ է հաջողվում Հայկական գինիներին դիրքավորվել գինու արտադրության գերմրցակցային միջավայրում: Ինչպե՞ս լավ գինի ընտրել: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է գինեգործ Վահե Քեուշգերյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Գեղագիտության ազգային կենտրոն․ շփում արվեստի հետԺամանակակից արվեստի նորարարական ի՞նչ մոտեցումներ ունի Գեղագիտության ազգային կենտրոնը: Ի՞նչ մեթոդներով են աշխատում կենտրոնի ուսուցիչները: Ինչո՞վ է արվեստը հարստացնում մեր նեյրոնային համակարգը: «Արտֆոկուս»-ում ԳԱԿ տնօրեն, ռեժիսոր Վահան Բադալյանն է։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |
|
Արամ Շահբազյանի «Չնչիկը» վերջապես կինովարձույթում է«Չնչիկ»՝ հայկական ժամանակակից կինոնկար, որն ընդգրկվել է ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» մրցութային ծրագրում։ Կարևոր ֆիլմ, որի ստեղծման համար պայքարելիս ռեժիսորը պայքար ծավալեց կինոոլորտում առկա համալիր խնդիրների դեմ: «Արտֆոկուս»-ում ռեժիսոր Արամ Շահբազյանն է և պրոդյուսեր Մելիք Կարապետյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։ |












