Բորոտի և անդամալույծի բժշկությունը (5:12-26)


Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 12-26-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես է Հիսուսը բժշկում բորոտ և անդամալույծ մարդկանց և թե ինչպես է Նրա համբավն ավելի ու ավելի տարածվում։ Ի՞նչն է ավելի կարևոր աղոթքի ժամանակ։ Ինչպե՞ս կարող է մեր հավատքն ու աղոթքն օգնել մեր հարազատներին։ Ո՞ւմ է պատկանում մեղքերը ներելու իրավունքը։ Արդյո՞ք մենք փառաբանում ենք Աստծուն աղոթքի պատասխանը ստանալուց հետո։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Ձկնորսներից՝ առաքյալներ (5:1-11)


Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 1-11-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես Հիսուսը Գեննեսարեթի ծովակի ափին, նավակի վրա նստած, ուսուցանում էր ժողովրդին, ապա օգնեց ձկնորսներին առատ ձուկ որսալ և դիմելով Սիմոնին՝ հորդորեց չվախենալ, քանի որ նա այսուհետ պետք է մարդկանց որսա կյանքի համար։ Ինչպե՞ս դուրս գալ անձնական ջանքերի ձախողումից և վստահել Աստծուն։ Արդյո՞ք որևէ մեկը անարժան է Աստծո ողորմությանը։ Ինչպե՞ս համատեղենք աշխարհիկ, առօրյա զբաղմունքները հոգևոր առաքելության հետ։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Կայե՞ն, թե՞ Աբել. Հավերժական ընտրություն


Կայենի և Աբելի պատմությունն արդյո՞ք միայն անցյալի մասին է, թե՞ ամենքիս ներկան է, երբ հաճախ կրում ենք թե մարդասպան Կայենի և թե զոհաբերվող Աբելի հոգեվիճակները։ Ինչպե՞ս է հուզական ճանաչողության բացակայությունը հանգեցնում չկառավարվող ճգնաժամի ու ողբերգության։ Ինչպե՞ս գտնել կատարյալ ներդաշնակություն ինքներս մեզ հետ և շրջապատի հետ։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Կայենի համախտանիշը՝ նախանձից բռնություն


Ըստ սուրբգրային տարբեր դրվագների ու կերպարների՝ ի՞նչ է ճգնաժամը, և ինչո՞ւ է Կայենի ու Աբելի պատմությունը համարվում ճգնաժամը չհաղթահարելու վառ օրինակ։ Ինչպե՞ս մեղքը խաթարեց մարդու կապը բնության ու Աստծո հետ, որո՞նք են Կայեն և Աբել անունների հոգևոր իմաստները, և ինչպիսի՞ զոհաբերություն է ընդունում Աստված։ Ինչո՞ւ Կայենը չլսեց Իր հետ խոսող Աստծո ձայնը, ինչը մղեց նրան եղբայրասպանության, և ինչո՞ւ է Աստծո կամքը ճանաչելը լավագույն դեղամիջոցը մարդկային ճգնաժամերը հաղթահարելու համար։ Մեկնում է Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Մարդը փոթորկի մեջ. Հովնան մարգարեի դասը


Հովնան մարգարեն ինչո՞ւ չի լսում Տիրոջ խոսքը և նավարկում հակառակ ուղղությամբ։ Այսօր մենք ինչպե՞ս և ինչո՞ւ ենք փախչում Տիրոջից ու մեզ բաժին հասած փորձություններից։ Ինչի՞ց է առաջանում մարդու ներքին անհուսությունը, և ինչպե՞ս է մեր առաքելությունից խուսափելը վտանգում շրջապատի կյանքը։ Ի վերջո, ինչպե՞ս հանձնվել սեփական ճգնաժամին, որպեսզի այն փոփոխություն առաջացնի մեր ներսում։ Ինչպե՞ս լսել Աստծո ձայնը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Զանազան բժշկումներ (4:31-45)


Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 31-45-րդ համարներում Հիսուս զանազան բժշկություններ է կատարում, մարդկանց միջից չար դևեր ու պիղծ ոգիներ դուրս բերում։ Դևերը Նրան ճանաչում էին իբրև Աստծո Որդի, բայց Հիսուս պապանձեցնում, լռեցնում էր նրանց, որպեսզի դեռ չբացահայտվեր Իր ով լինելը։ Ինչո՞ւ էր Քրիստոսը լռեցնում դևերին, ո՞րն է Աստծո արքայությունը, ինչո՞ւ ենք ուզում մոտ լինել Տիրոջը կամ փախչում սեփական անձից, և արդյո՞ք օգնություն ստանալուց հետո շարունակում ենք ծառայել Տիրոջը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հուլիսի 12-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով Էջմիածնի Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է տոնական պատարագ: Պատարագիչ Գարեգին վարդապետ Համբարձումյանն իր քարոզխոսության ժամանակ անդրադարձել է Թաբոր լեռան վրա աշակերտներին Քրիստոսի աստվածային փառքով երևալու հիշատակությանը՝ նշելով, որ ամեն օրը կարող է փոխակերպվելու հնարավորություն տալ: Արարողության ավարտին Հայոց Հայրապետը Պայծառակերպության տոնի առիթով օրհնել է ժողովրդին:

 

Հուղարկավորությու՞ն, թե՞ դիակիզում


Ի՞նչ դիրքորոշում ունի Հայոց եկեղեցին դիակիզման վերաբերյալ։ Ինչպե՞ս է քրիստոնեական ընկալմամբ մարդու մարմինն ու հոգին կազմում մեկ ամբողջություն, և ինչո՞ւ է հուղարկավորությունը դիտվում որպես հարության հույսի դրսևորում։ Որո՞նք են այն բացառիկ դեպքերը, երբ եկեղեցին իրականացնում է հուղարկավորության արարողությունը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

 

Հիսուս Նազարեթի ժողովարանում (4:14-30)


Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 14-30-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է Քրիստոս քարոզում Նազարեթի ժողովարանում, փառավորվում ներկաների կողմից, ապա այդ նույն համայնքի կողմից մերժվում ու գահավիժման տարվում։ Ի՞նչ է նշանակում ապրել հոբելյանական տարվա մեջ՝ արժևորելով հողը որպես Աստծուց տրված ժառանգություն, և ինչո՞ւ է Քրիստոսը հեռանում մեզնից, երբ մերժում ենք մեր թերությունները բացահայտող ճշմարտությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Հիսուսի փորձությունը անապատում (4:1-13)


Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 1-13-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է սատանան Հիսուսին 40 օր փորձում անապատում՝ գայթակղելով Նրան և երեք տարբեր փորձություններ առաջարկելով։ Ինչպե՞ս է Քրիստոսը հիշեցնում, որ պետք չէ Աստծուն փորձել, և ինչպե՞ս մենք ինքներս կարող ենք Աստծո զորությամբ դիմակայել մեր կյանքի անդադար փորձություններին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

 

Հովնան մարգարե՝ փախուստ առաքելությունից


Ինչպե՞ս է Հովնան մարգարեն կետի փորում 3 օր ապրում և ապա դեպի Տերը դառնում: Այդ դրվագը ապրում է առ այսօր։ մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Ծուլությունը՝ մահացու մեղք


Ինչպե՞ս է Պողոս առաքյալը բնորոշում ծուլությունը, ինչո՞ւ է այն համարվում յոթ մահացու մեղքերից մեկը, Քրիստոսի՝ տաղանդի մասին պատմած առակում ինչպե՞ս է արտահայտվում ծուլությունը. մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: