
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմը, Կանադայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, ինչպես նաև Արգենտինայի և Չիլիի հայոց թեմերը հայտարարություններով դատապարտել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը։ Թեմերի առաջնորդներն ու թեմական խորհուրդներն ընդգծում են, որ Եկեղեցու կառավարմանն ու կարգապահությանը վերաբերող հարցերը ենթակա են բացառապես եկեղեցու սեփական կանոնական կարգին, և այս միջամտությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված Եկեղեցու ինքնակառավարման իրավունքին։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան
2026-08-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ