
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Անմար կրակի մոտ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Խոնարհումի համար դուրս է բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ Նահատակաց մասունքարանը, որը պատրաստվել է 2015 թվականին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան
2026-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ