Ծաղկազարդին՝ առավոտյան, բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի: Կօրհնվեն աշխարհի 4 կողմերը, նաև՝ ուռենու ճյուղերն ու ոստերը: Խորանի վարագույրները կբացվեն և հաղորդություն կտրվի: Հայրապետական տնօրինությամբ ձևավորված ավանդույթի համաձայն՝ պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի: Ծաղկազարդի կիրակիով կավարտվի քառասնորդաց պահքի շրջանը և կսկսվի Ավագ շաբաթը` Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման և հրաշափառ հարության հիշատակությունը:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սուսաննա Պետրոսյան
2026-03-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ