Alt

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը

Բուլղարիայի հայոց թեմում կայացան թեմակալ առաջնորդի ընտրություններ: Թեկնածուները Մայր Աթոռի երեք միաբաններ էին՝ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն ու Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը: Փակ գաղտնի քվեարկությամբ թեմական պատգամավորական 48 հոգանոց  ժողովը Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ ընտրեց Մայր Աթոռի սոցիալական ծառայության  գրասենյակի տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան
2015-06-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ