Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Հարության ճրագալույցի պատարագը մատուցեց Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Պատարագին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Պատարագիչ հայր սուրբը հավատացյալներին հիշեցրեց` պետք է ապրել այնպես, որ արժանի լինենք Տիրոջ Հարության պարգևին:
Ճրագալույցի տոնի ավարտին կանթեղներով երթ կազմակերպվեց դեպի Հանրապետության հրապարակ:
2015-04-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ