Alt

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սբ. Էջմիածնի տարածքում կտեղադրվեն նոր հուշարձաններ

Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի նախագահությամբ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի հերթական նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սբ. Էջմիածնի տարածքում նախատեսվող նոր հուշարձանների տեղադրման հարցը: Դրանցից երկուսը Արևմտյան Հայաստանում մինչ օրս կանգուն երկու հսկայական խաչքարերի կրկնօրինակներն են, երրորդը` Գևորգ Դ կաթողիկոսի արձանը:

2015-03-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ