Ավագ հինգշաբթին մեր եկեղեցում ծիսական արարողություններով ամենահարուստ օրերից մեկն է: Մեծ պահքը ապաշխարությամբ անցկացրած հավատացյալները վաղ առավոտյան, ժամը 7:30-ին գնում են եկեղեցի: Հայոց եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ առավոտյան ժամերգության ավարտին ապաշխարողաց կարգ է կատարվում: Այնուհետև մատուցվում է պատարագ, որի ժամանակ հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Այն քրիստոնեական եկեղեցու յոթ խորհուրդներից է, Հիսուսն այն հաստատել է Երուսաղեմի վերնատանը՝ վերջին ընթրիքի ժամանակ:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մարի Խաչատրյան
2018-03-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ