Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, պարբերաբար հանրությանն է ներկայացնում շնորհալի, խոստումնալից երաժիշտների: Հերթական համերգի մենակատարը 18-ամյա ջութակահար Սոֆյա Վարդանյանն էր: Ջութակահարն առաջին անգամ 12 տարեկանում է հանդես եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ: Սա նրա երրորդ համագործակցությունն էր:
2018-03-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ