Հունվարի 30-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբն իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնում, տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկում են եկեղեցաբանությանն առնչվող հարցեր: Փետրվարի 2-ին հանձնախմբի անդամներին ընդունեց Գարեգին Բ հայրապետը:
2018-02-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ