22 12 2017 nkarchuhi

Մայր Աթոռը կդառնա պոլսահայ հայտնի նկարչուհի Քրիստին Սալերիի ստեղծագործության հանրահռչակողը Հայաստանում: Աշխարհում հայտնի, հայ արվեստասերին անհայտ այս ստեղծագործողին բացահայտելու հնարավորություն տվեց Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանը, որի մշտական ցուցադրության մեջ Սալերին մի ամբողջ պատ է զբաղեցնում, իսկ ֆոնդում շուրջ երկու տասնյակ աշխատանք է պահվում: Կտավները Մայր Աթոռ են հասել  Ռուբեն Սևակի անձնական իրերի և նկարների հավաքածուի հետ: 

2017-12-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ