fpACvrJJArM

Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի մանկավարժական և տեսչական կազմն ամփոփեց 2016-2017 ուսումնական տարվա արդյունքները: Ժողովի ընթացքում մանրադիտակի տակ առնվեցին սաների գիտելիքները, առաջադիմությունը, կարգապահութունն ու վարքը, ինչպես նաև դասավանդվող առարկաները, գնահատման համակարգը, դասախոսների և սաների բացակայությունները և այլ ընթացիկ հարցեր. դասախոսական և տեսչական կազմը հավասարապես բարձրաձայնեց թե բացթողումների, թե ձեռքբերումների մասին:
Ժողովի 2-րդ մասում քննարկվեցին քահանայից լսարանին վերաբերող ուսումնական և այլ հարցեր:
 
2017-06-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ