Ծաղկազարդը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ծաղկազարդի տոնն ավանդաբար սկսվում է անդաստանի արարողությամբ: Սուրբ Տրդատ բաց խորանից Ամենայն հայոց կաթողիկոսն օրհենց աշխարհի 4 կողմերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն:

Անուշ ապուր, թահինով նախաճաշ, սիսեռով աղցան


Ավանդական խոհանոցը Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար առաջարկում է մեկ ճաշատեսակ: Պատարստում ենք Անուշ ապուր, թահինով նախաճաշ և Այնթապի խոհանոցից սիսեռով աղցան:

Բերեխ (համշենական կարկանդակ)


Պատրաստել ենք առավել գարնանային ուտեստ՝ Բերեխ կարկանդակ:

Թոփիկ


Ավանդական խոհանոցում բուսական հումքով տարբեր թոփիկներ կան։ Թոփիկ նշանակում է գունդ, կլոր կամ գնդակ։ Ինչպե՞ս պատրաստել թոփիկներ ժամանակակից լուծումներով. դիտեք տեսանյութը։

Գալստյան կիրակին Սուրբ Գայանե վանքում


Այս տարի Հայ եկեղեցին Գալստյան կիրակին հիշատակեց ապրիլի 3-ին: Մեծ Պահքի նախորդ կիրակիների նման եկեղեցիների խորանները վարագուրված են, մատուցվում է փակ պատարագ: Սուրբ Գայանե վանքում պատարագիչը Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանն էր:

Ոսպախաշու


Հայկական խոհանոցում խաշից բացի կան նաև բազմաթիվ խաշուներ՝ լոբախաշու (հատիկ լոբով և ընկույզով ապուր), տոլմախաշու (խաղողի տերևով, բրնձով ճաշ), պանրախաշ և այլն: Դավիթ սարկավագ Գիշյանի հետ այս անգամ պատրաստում ենք ոսպախաշու։ Ի դեպ, ոսպածաշուն առաջին ճաշն է, որ հիշատակվում է Աստվածաշնչում:

Մասրապուր


Ամենաշատ տարածված չրապուրը մասրապուրն է կամ մասրամածունը, նշանակում է մասուրի թանձր խյուս: Եղեգնաձորյան մասրապուրը մատուցում են խաշի նման՝ չոր լավաշի հետ:

 

Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակին


Դատավորի կիրակիի հիմքում Անիրավ դատավորի և այրի կնոջ առակն է: Այս տարի այն հիշատակվեց մարտի 27-ին: Մայր Աթոռի Ս. Գայանե վանքում կիրակնօրյա պատարագը մատուցվեց Գարեգին Բ Ամենայան հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Ադամ քահանա Մակարյանն էր: Պատարագին մասնակցում էին նաև ՀՀ դատավորների միության անդամները: Պատարագի ավարտին նրանց ընդունեց Ամենայան հայոց կաթողիկոսը:

Պահոց փախլավա


Մեր խոհանոցում կարելի է գտնել նաև պահքային փախլավայի բաղադրատոմս: Դիտեք, պատրաստեք, համտեսեք:

Միջինքի գաթա


Եկեղեցական օրացույցում առանձնահատուկ տեղ ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է պահեցողության շրջանը և կոչվում Միջինք: Կարևոր է իմանալ, որ պահքը այդ օրը չեն ընդհատում: Առաջարկում ենք պատրաստել միջինքի գաթա՝ պահքային բաղադրիչներով:

Մարաշի տոլմա դդմի մեջ եփված


Պահոց օրերին հարիր տոլմա, որը մեզ հայտնի պասուց տոլման չէ: Ընդեղենով տոլմա՝ եփված դդմի մեջ: Մարաշի հայերի յուրատեսակ ուտեստը «Պահոց խոհանոց» հաղորդաշարում: Բաղադրությունը և պատրաստման եղանակը՝ տեսանյութում:

Անառակ որդու վերադարձի հիշատակությունը


Մեծ պահքի 3-րդ կիրակին Անառակ որդու վերադարձը ավետարանական առակի հիշատակության օրն է: Մայր Աթոռի Ս. Գայանե վանքում կիրակնօրյա պատարագը մատուցվեց հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայան հայոց կաթողիկոսի: Պատարագիչը Տ. Զատիկ վարդապետ Պապիկյանն էր: