Ամեն հայի մեջ...


Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիրի միջին դասարանների սաները հանդես եկան «Ամեն հայի մեջ...» խորագիրը կրող հոգևոր ցերեկույթով:

 

Կարմիր ավետարանը Հովհաննավանքում


Չնայած հորդառատ անձևին, բազմաթիվ հավատացյալներ ուխտավորաբար Հովհաննավանք էին եկել: Այստեղ էր բերվել Կարմիր ավետարանը:

 

Չորս եղանակ, չորս ավետարանիչ մրցույթի գարնանային փուլը


Վարդաշեն գյուղի միջնակարգ դպրոցում 150-ից ավելի երիտասարդներ, դպրոցականներ և կիականօրյա դպրոցների սաներ մասնակցելու էին եկել «Չորս եղանակ, չորս ավետարանիչ» հոգևոր-ինտելեկտուալ մրցույթի գարնանային փուլին: Հոգևոր-ինտելեկտուալ մրցույթը կազմակերպել էր Մասյացոտնի թեմը:

 

Վիեննայում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ Արցախի հուշարձանների խնդրի շուրջ


Մայիսի 13-ից 14-ը Վիեննա և Զալցբուրգ քաղաքներում կկայանա ՝«Մշակույթը հակամարտություններում. Հարավային Կովկասն այսօր» խորագրով գիտաժողով: Առանցքում արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բռնազավթած տարածքներում հայկական ժառանգության պահպանության խնդիրն է:
 

Ս․ Հարության տոնը Երուսաղեմում


Երուսաղեմում հին տոմարով նշվող Հարության տոնը այս տարի համընկել էր Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվան: Քրիստոսի գերեզմանի մատուռից կրակը դուրս բերեցին հայ և հույն հոգևորականները։

Շուրիշկանի հրաշագործ ավետարանը Մատենադարանից տարվեց Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի


Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ Շուրիշկանի ավետարանը երկու տարի դուրս չէր բերվել Երևանի մատենդարանի պահոցից: Այս տարի Ավետարանի ուխտի օրը ապրիլի 24-ին էր, Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում ավետարանը մնաց մինչև երեկո:

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողությունները մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան՝ Հանրապետության Հրապարակից: Երթը առաջնորդում էին Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները:

 

Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը հայերեն և օտար լեզուներով


«Ընթերցումներ․ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» հայերեն և օտար լեզուներով» միջոցառման խորագրի ներքո, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հավաքվել էին լեզվաբաններ, թարգմանիչներ, մշակույթի գործիչներ, հոգևորականներ՝ հնչեցնելու Շնորհալու հայտնի աղոթքը բնագիր և օտար լեզուներով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և Արցախի մշակութային ժառանգությունը


Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-քննարկում՝ առանցքում Արցախի հուշարձաններն էին, դրանց պաշտպանությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծավալած գործունեությունը Արցախի մշակութային ժառանգության պահպանության գործում:

Զատկական ճաշատեսակներ


Առաջարկում ենք զատկական տոնին ընդունված ուտեստների պատրաստման այլընտրանքային եղանակներ՝ սպանախով լցոնած Իշխան ձուկ և լավաշի մեջ եփված չամչով փլավ:

Ոտնլվայի արարողությունը


Ս. Տրդատ բաց խորանում Ամենայն հայոց հայրապետը նախ օրհնեց ջուրն ու յուղը, ապա ծնրադիր լվաց և օծեց առաքյալներին խորհրդանշող անձանց ոտքերը:

Դռնբացեքի խորհրդավոր արարողությունը


Ծաղկազարդի տոնական պատարագից հետո եկեղեցիները շարունակում են մարդաշատ մնալ, հավատացյալները երեկոյան ժամերգության ընթացքում մասնակցում են մեկ այլ խորհրդավոր արարողության, որ կոչվում է Դռնբացեք: