Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայ ժողովրդի իրավունքները


Վատիկանի գաղտնի արխիվի հետազոտության հիման վրա գրված՝ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» ուսումնասիրությունը լուրջ ազդակ դարձավ, որպեսզի 2016թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այժմ քննարկվում են ԳԴՀ-ում ժխտողականությունը քրեականացնելու, դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներմուծելու և այլ թեմաներ: Տասնամյակների ի՞նչ աշխատանք է ընկած այս գործընթացների հիմքում, որոնք իրականացնում են Սփյուռքի հայկական կառույցները: Որքանո՞վ է ազդում այդ աշխատանքի վրա Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմաբան, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ:

Արժեքներ և ընտրություններ


Ինչո՞ւ է այսօր մեր պետականությունը գոյաբանական սպառնալիքի առջև, ո՞վ է դրա շահառուն: Ինչո՞ւ է քաղաքական իշխանությունը հատում բարոյականության նորմերը: Աննա Սարգսյանը զրուցել է իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ:

Ինչ խորհրդանիշերով կպատկերեիք անկախ Հայաստանը


Հանրապետության օրը մեր պետական տոնացույցում հիշատակվում է մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը: Ինչո՞ւ ենք հանրապետության հռչակման փաստը համարում տոնելի, ի՞նչն է ընկած մեր հանրային-քաղաքական ընկալումների հիմքում ՝ կապված պետության գաղափարի հետ: Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ:

Արդյո՞ք Հայաստանն ունի արտաքին քաղաքականություն


Ի՞նչն է սահմանում այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ տնտեսական գոտինե՞րը, քաղաքական ինքնության փնտրտուքը, թե՞ պարզապես գոյատևման բնազդը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ:

Կաթողիկոսական աթոռը՝ ազգային պետության հիմք


Համբարձման տոնի օրը հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում համարվում է շրջադարձային, ազգային-քաղաքական բախտորոշ որոշում: Արդյո՞ք եթե հայրապետական աթոռը չփոխադրվեր նախ՝ Հայաստանից դուրս, ապա՝ չվերադառնար Հայաստան, մենք կունենայինք Հայաստանի այսօրվա Հանրապետությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի հետ:

Պատասխանատվության ժամ՝ վանդալիզմի և դրա «արդարացումների» համար


Ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբը և Սուրբ Աստվածամոր Հովանու առաջնորդանիստ մայր տաճարը: Ադրբեջանցիները մեդիաահաբեկումներ են շրջանառում նաև «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին: Կովկասի մահմեդականների վարչությունը և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ «արդարացնում» են միջազգային հանցագործությունը՝ հայտարարելով դա «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» կատարված գործողություններ: Արդյո՞ք դա ազատում է պատասխանատվությունից: Աննա Սարգսյանը զրուցել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դոցենտ Գոռ Մարգարյանի հետ:

Հիբրիդային պատերազմ ՀՀ դեմ. Առաջին ճակատը՝ Հայ եկեղեցի


Ապրիլի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է այցելում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակում ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկում հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող հարցեր։ Դրանից մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակում է 2026թ. իր նախընտրական ծրագիրը, որում առանձին գլխով անդրադարձ է կատարված Հայ եկեղեցուն: Մասնագետները քննարկում են այս ծրագրի ոչ միայն հակասահմանադրական, այլև հայ ժողովրդի և Հայաստանի շահերին դեմ լինելը: Ո՞րն է այդ դեպքում Հայ եկեղեցու դեմ արշավի դրդապատճառը և ո՞ւմ է հաշվետու այս հարցում իշխող քաղաքական ուժը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:

«Իրական Հայաստանը» պարտվում է իրականությանը


Ինչո՞ւ է թիրախավորվում հայրենասիրությունը, Ցեղասպանության պահանջատիրությունը, Հայ եկեղեցին, Արցախյան շարժումը և անգամ գործող Սահմանադրությունը: Աննա Սարգսյանի հետ զրույցում ազգագրագետ Արսեն Հակոբյանը հետազոտական տվյալների հիման վրա ներկայացնում է իշխանությունների՝ մշակութային ժառանգորդությունը ժխտելու փորձերի հակագիտական և հակահասարակական բնույթը:

Կարգախոսների և իրականության բախումը կրթության ոլորտում. Դավիթ Մինասյանի դեպքը


Քննչական Կոմիտեի հաղորդմամբ, մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առիթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը և նախաքննական գործողությունների շահերը՝ Աննա Սարգսյանը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել է հանրային արձագանքի և աշակերտի հանդեպ վերաբերմունքի մասին:

Սահամանդրությունը չի լիազորում վարչապետին եկեղեցի բարենորոգել. փորաձագետ


Իշխանության մարմինների՝ Հայ եկեղեցու շուրջ ստեղծած լարվածությունը չի նվազում: Կալանավայրերում ու անազատության մեջ են ոչ միայն հոգևորականներն ու եկեղեցական պաշտոնյաները, այլև ծեսերի մասնակցող հավատացյալները: Ինչպե՞ս են իշխանության գորշողությունները խախտում սահամանդրական կարգը միջազգային իրավունքի նորմերը: Աննա Սարգսյանը զրուցել է կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ:

Հիբրիդային պատերազմ՝ Բաքվից


2025թ. հուլիսի 5-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն հայտարարեց. «Մենք վերականգնեցինք Իրևանի ղազիաթը: Հուսով եմ՝ մենք կգնանք նաև այդ հողեր, այնտեղ կվերականգնենք մեր տաճարները, մզկիթները և այնտեղ կգործեն մեր կրոնական գործիչները»: Երեք օր անց՝ հուլիսի 8-ին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի: Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»: Որքանո՞վ են համախորհուրդ Հայաստանի և Ադրբեջանի իշխանական խոսույթները: Հատկապես, ո՞ր թեմաների շուրջ են համընկնումները և արդյո՞ք դրանք պատահական են: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական

Հակաեկեղեցական արշավի երևացող ու չերևացող նպատակները


Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անձինք հրավիրվել էին Քննչական կոմիտե: Հայտնի է նաև, որ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամ հոգևորականների նկատմամբ: Իշխանությունները պնդում են, որ իրենց գործողությունները եկեղեցու դեմ չեն, այլ անձերի դեմ են, որոնք, իրենց կարծիքով, օրենք են խախտել: Ի՞նչն է փաստում այս պնդման սնանկությունը, ո՞րն է Հայ եկեղեցու դեմ ծրագրային գործողությունների իրական նպատակը: Աննա Սարգսյանը զրուցել է ԳՀԽ անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ: