Պոեզիան այսօր


Քնարերգությունը, պոեզիան բոլոր ժամանակներում սիրելի ու ընթերցելի է եղել: Տպավորություն կա, որ վերջին տարիներին ընթերցողներն ավելի շատ նախընտրում են արձակ գործեր, հատկապես, վեպեր: Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են պոեզիայի ընթերցման դժվարությունների, անհրաժեշտության ու նշանակության մասին:

Տխրադալուկ Աստղիկից մինչև Նավզիկե


Չարենցի կյանքում հայտնված յուրաքանչյուր կին «նշանավորվել է» նաև բանաստեղծական իրացումներով: Չարենցի սերերն ինչպե՞ս են ազդել նրա ստեղծագործական ընթացքի վրա: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայ արձակի նշանավոր կանայք


Առանց կանանց ներկայության անհնար է պատկերացնել համաշխարհային գրականությունը: Ովքե՞ր են հայ արձակի նշանավոր կանայք, ինչո՞վ են նրանք առանձնանում, ինչո՞վ են սիրելի: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Դռները բացեք, գարուն է գալիս


Գարնան թեման և հարակից մոտիվները ամենահաճախ կիրառվողներից են հայ և համաշխարհային պոեզիայում: Ընդ որում, գարունը ոչ միայն տարվա եղանակ է բանաստեղծության մեջ, այլև պատկերային, խորհրդանշական, հոգեբանական ընդհանրացումների մի ամբողջ համակարգ: Հայ գրականության մեջ գարնան մոտիվաշարի իրացման առանձնահատկությունների մասին բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Թումանյան սիրային. Մերժած սերեր


2021 թվականին լրանում է Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակը: 17 տարեկանում ամուսնանալով 19-ամյա Թումանյանի հետ՝ Օլգան, ըստ էության, դառնում է Թումանյանի ամբողջ գիտակցական կյանքի ուղեկիցը: Սակայն Թումանյանի կյանքում եղել են նաև այլ կանայք: Արդյո՞ք Օլգան էր Թումանյանի մուսան, արդյո՞ք այդքան վաղ ամուսնությունը ազդել է Թումանյանի ստեղծագործության յուրահատկությունների վրա: Եվ, ընդհանրապես, ի՞նչը կներշնչի կյանքում պոետին, եթե չլինեն կինն ու գինին: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: #Զուգահեռ_ընթերցումներ #Շողակաթ_TV

Անգյուղ գրականություն


1990-ականների վերջից նկատելի է գյուղի կյանքի պատկերների աստիճանական դուրս մղումը մեր գրականությունից: Ինչո՞ւ է այդպես, ի՞նչ հանգամանքներ բերեցին դրան: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում անգյուղ գրականության թեման քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Ինչպե՞ս սիրելի դարձնել դասականներին


Դպրոցականները դժվարությամբ են կարդում դասական գրականություն, իսկ նրանց ծնողները, եթե նույնիսկ ժամանակին կարդացել են, այսօր դժվար թե վերընթերցեն: Այս խնդիրը ոչ միայն մեր իրականությանն է բնորոշ: Դասականների ընթերցանության դժվարությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Սուրբ Սարգիս. սիրահարների բարեխոս ու խիզախ զորավար


Եթե վերջին տարիներին Սուրբ Սարգսի կերպարը առավելապես ընկալվում է որպես սիրահարների բարեխոս ու օգնական, ապա գրականության մեջ նա նաև քաջ զորավար է, էպոսի հերոսներին ուժ տվող կերպար։ Ինչպե՞ս է արտահայտվում Սուրբ Սարգսի պաշտամունքը մեր բանավոր ու գրական ավանդություններում, ի՞նչ ընդհանրություններ ունի այս հերոսը մեր մյուս սրբերի ու էպիկական հերոսների հետ։ Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Բանաստեղծ, թե՞ բանաստեղծուհի. կանանց պոեզիան


Պե՞տք է տարբերակել կանանց ու տղամարդկանց ստեղծած պոեզիան, կա՞ն գեղարվեստական տարբերակիչ առանձահատկություններ, ինչպե՞ս են կանա՛յք իրենց զգում ու ներկայանում պոեզիայում: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրողին որոնելիս


Գրականությունը ընթերցողական լայն շրջանակներում ավելի հաճախ ընկալվում և մեկնաբանվում է հեղինակի կենսագրության հետ հարաբերությամբ։ Կենսագրությամբ ստուգվում է գրականության անկեղծությունը, հիմնավորվածությունը և, հակառակը, գրականության մեջ փնտրվում ու գտնվում են կենսագրական տարրեր։ Որքանո՞վ է հիմնավոր այս մոտեցումը, ի՞նչ է տալիս գրողի ստեղծագործության ճանաչողությանը հեղինակի կենսագրության իմացությունը, հեղինակին անձնապես ճանաչելը։ «Զուգահեռ ընթերցումներ»-ի տաղավարում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

www.shoghakat.am/am/series/զուգահեռ-ընթերցումներ

Ո՞ւմ համար է գրաքննադատությունը


Արդյո՞ք փոփոխության ենթակա է ավանդական գրաքննադատության լեզուն ու հասցեատերը: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրական Ամանոր և Սուրբ Ծնունդ


Ինչպե՞ս են հայ և համաշխարհային գրականության մեջ արտացոլվում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ինչո՞ւ հայ գրականության մեջ քիչ կան «տոնական» ստեղծագործություններ, դա գրակա՞ն խնդիր է, թե՞ ազգային առանձնահատկություն: «Զուգահեռ ընթերցումներ»-ի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: