Հայ գրականության միջազգայնացումը


Ինչպե՞ս հայ ժամանակակից հեղինակը կարող է հայտնի դառնալ արտասահմանում, ո՞վ պետք է օգնի գրողին, արդյո՞ք միայն լավ գիրք գրելը բավարար է։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը։

Ինչո՞ւ են ճամփորդում գրական հերոսները և ո՞ր են հասնում. մաս 2-րդ


Գրական ճանապարհորդությունների ու ճամփորդական պատումի գրական հնարքների մասին «Զուգահեռ ընթերցումներ»-ում շարունակում են զրուցել գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Ինչո՞ւ են ճամփորդում գրական հերոսները և ո՞ւր են հասնում. մաս 1-ին


Բանահյուսության ու գրականության թերևս ամենահին ու մնայուն դիպաշարերը կառուցվել են՝ առանցքում ունենալով ճամփորդությունը։ Մեկ վայրից մյուս վայր տեղափոխությունը բերում էր նոր տպավորություններ, վտանգներ, անծանոթ աշխարհների բացահայտման բերկրանք, ապա նաև՝ կարոտ ու վերադարձի իղձեր։ Այս մոտիվներն ամենաբազմազան դրսևորումներ են գտել հայ և համաշխարհային գրականության մեջ։ Գրական ճանապարհորդությունները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականությունը պատկերապատումներում


Պատկերապատումը կամ կոմիքսը գեղարվեստական գրականությունը ներկայացնելու յուրօրինակ ձևաչափ է, ունի իր կանոններն ու արտահատության միջոցները: Կոմիքսն ամբողջ աշխարհում սիրված ու տարածված է, սակայն հայ իրականության մեջ դժվարությամբ է ճանապարհ հարթում: Ո՞րն է պատճառը, որքանո՞վ են հայ գրականությունը կամ բանահյուսությունը հարմար պատկերապատումի ձևով ներկայացվելու համար: «Զուգահեռ ընթերցումներ»-ում գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հյուրընկալել են Նարեկ Վան Աշուղաթոյանին:

Գրականությունը մարզերում


Գրականությունը սահմաններ չի ճանաչում, հատկապես մեր՝ համացանցային ժամանակներում։ Այնուամենայնիվ, Հայաստանում դեռ տարբերակում են Երևանում ստեղծվող և մարզերում ստեղծվող գրականությունը: Մարզերում ապրող շատ գրողներ ստեղծագործական հետագա զարգացման համար կարևոր են համարում Երևան տեղափոխվելը: Ովքե՞ր են մարզերում ապրող և ստեղծագործող գրողները, ինչո՞վ է առանձնանում նրանց գրականությունը։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Ակսել Բակունց, «Խոնարհ աղջիկը»


«Խոնարհ աղջիկը» ոչ միայն Ակսել Բակունցի, այլև ամբողջ հայ գրականության գլուխգործոցներից է: Կառուցված լինելով նուրբ ու դետալային մանրամասներով՝ այդ պատմվածքը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Մյուս կողմից՝ չափազանց ուսանելի են գրողական այն հնարանքները, որոնք կիրառել է Բակունցն այդ պատմվածքում: Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարդանանք հայ գրականության մեջ


5-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի հերոս Վարդան Մամիկոնյանին և Ավարայրի դաշտում ընկած հերոսներին նվիրված շատ անդրադարձներ կան հայ գրականության մեջ: Վարդանն ու Վարդանանք դարեր շարունակ ոգեշնչել են հայ գրողներին և ժողովրդին: Վարդանանց հերոսների գրական իրացումների առանձնահատկությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Տարին չարենցյա՞ն էր


Գրական տարին անցավ «Տարին չարենցյան է» նշանաբանի ներքո: Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակվեցին գրքեր, եղան գիտաժողովներ ու այլ միջոցառումներ: Սակայն, որքանո՞վ այս ամենի արդյունքում մեծ բանաստեղծը ավելի մերը դարձավ, ստեղծվե՞ց արդյոք նրա ստեղծագրծության շուրջ նոր խոսույթ: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրքի շապիկն իբրև կյանքի տարեգրություն


Շապիկները ոչ միայն գրքի արտաքին տեսքն են գրավիչ դարձնում, այլև յուրօրինակ ձևով ներկայացնում ժամանակի ու իրականության պատկերը։ Հատկապես 20-րդ դարի 20-30-ական թվականներին հրատարակված գրքերի շապիկները շատ բան են պատմում իրենց ժամանակի մասին։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում խորհրդահայ գրքերի շապիկների առանձնահատկություններն ու նշանակությունը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Արամ Պաչյանը։

Վահագն Դավթյան 100


2022 թ. լրացավ Վահագան Դավթյանի 100-ամյակը: Բանաստեղծի բազմաժանր ստեղծագործությունը գնահատվում է հայ պոեզիայի ավանդույթի շարունակականության ու նորարության հատույթներով: Ի՞նչ այլ առանձնահատկություններ ունի Վ. Դավթյանի բանաստեղծությունը, ինչպես է հեղինակին հաջողվում համադրել քնարականությունն ու էպիկական շունչը: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Լիլիթ Սեյրանյանը:

Ինչպե՞ս գնահատել արդի հայ գրականությունը


Ի՞նչ սկզբունքներով է գնահատվում ժամանակակից գրականությունը մրցույթների ժամանակ և հրատարակությունների կողմից, ի՞նչն է հատկապես կարևորվում գիրքը հրատարակության ընդունելիս: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը»


«Ավելորդը» հայ գրականության լավագույն պատմվածքներից է: Ուղղակի կատարյալ մի գործ, որ ընդգրկում է ժանրին բնորոշ բոլոր օրինաչափությունները, միևնույն ժամանակ, ցնցում իր սյուժեով ու ընդհանրացումներով: Պատմվածքն ընդգրկված է նաև դպրոցական դասագրքերում և քննարկումների բովում է: Արդյո՞ք ճիշտ է մատուցվում պատմվածքը, ի՞նչ գաղափարական ուղերձներ ունի այն: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և ուսուցիչ Արսեն Վարդանյանը: