Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում: Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 13:30-ին
|
|
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ու կոմիտասագիտությունըԻնչո՞ւ Երևանում Կոմիտասին նվիված առանձին թանգարան բացվեց, ինչպե՞ս են համատեղվում թանգարանն ու գիտական ինստիտուտը, ի՞նչ կարող է տալ կոմիտասագիտությանը նման կենտրոնը և որո՞նք են կոմիտասագիտության առաջնահերթությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է երաժշտագետ Մհեր Նավոյանի հետ: |
|
|
Սարգիս Մուրադյանի արվեստըՍարգիս Մուրադյանի գեղանկարչությունն ուրույն տեղ ունի խորհրդահայ կերպարարվեստի պատմության մեջ: 2014 թվականին Երևանում բացվեց նկարչի անունը կրող պատկերասրահ: Թանգարանի գործունեության, նկարչի արվեստի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանի հետ: |
|
|
Վանի ինքնապաշտպանության 100-ամյակը100 տարի առաջ այս օրերին հաղթանակով ավարտվեց Վանի հերոսական ինքնապաշտպանությունը: Վանի հերոսամարտը 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի եղեռնից և ապացուցեց, որ խիզախությամբ, ազգային համախմբումով ու զենքին ապավինելով հնարավոր էր կանգնեցնել թշնամուն: Սակայն, 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին խոսելիս մենք առաջին հերթին հիշում ենք Ցեղասպանությունը, այլ ոչ թե տեղային, հերոսական հաղթանակները: Ինչպե՞ս հնարավոր դարձավ Վանի ինքնապաշտ¬պանությունը, ի՞նչ արդյունք ունեցավ: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Սուրեն Սարգսյանի հետ:
|
|
|
Եղեռնազոհ գրողներԼույս է տեսել Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիան, որտեղ ընդգրկված են Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայտնի ու անհայտ հայ գրողների ստեղծագործությունները, նրանց երկերի մատենագիտությունն ու կենսագրական տվյալները: Ինչպիսի՞ն էր արևմտահայ գրական-մշակութային իրականությունը մինչ աղետը, ինչո՞ւ նահատակված գրողներից շատ քչերին գիտենք այսօր, ինչպե՞ս զարգացավ արևմտահայ գրական կյանքը Հայոց ցեղասպանությունից հետո: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: |
|
|
Սրբադասում2015թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Շուրջ 400 տարի անց Հայ առաքելական եկեղեցին կատարեց սրբադասման կարգ: Ինչո՞ւ և ի՞նչ սկզբունքներով սրբադասվեցին Հայոց մեծ եղեռնի զոհերը, ինչու՞ մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը հնարավոր չեղավ սրբադասումը, ո՞րն է սրբադասման խորհուրդը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: |
|
|
Ցեղասպանության հիշողությունն ու ցեղասպանագիտությունըՑեղասպանության հիշողությունը ներկայացնող բազմաթիվ նյութերը՝ հուշեր, վկայություններ, երգեր, զրույցներ, կարևոր պատմական փաստեր են, որ կարող է և պետք է դառնան ոչ միայն հայ, այլև միջազգային ցեղասպանագիտության ուսումնասիրության առարկա: Այդ արժեքավոր տեքստերի թարգմանության, ուսումնասի¬րության և գիտական շրջանառության խնդիրների մասին Հակ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի հետ: |
|
|
Վերապրված ցեղասպանությունՀայոց Մեծ Եղեռնը փաստող նյութերի մեջ առանձնահատուկ տեղ ունեն ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր մարդկանց հուշերը, վկայությունները, երգերի ու զրույցների միջոցով ավանդված տեքստերը: Վերապրված ցեղասպանությունը ներկայացնող այս արժեքավոր նյութերի գրառման, հրատարակության ու ուսումնասիրության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի հետ: |
|
|
Ավագ շաբաթ և Սուրբ ՀարությունԸնթացքի մեջ է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերն ու գործերը խորհրդանշող Ավագ շաբաթը: Բոլոր հավատացյալների, հատկապես քառասուն և ավելի օրեր պահեցողության մեջ գտնվողների համար, այս շաբաթն առանձնահատուկ նշանակություն ունի: Ավագ շաբաթվա և այն պսակող հրաշափառ Հարության տոնի խորհրդաբանության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հետ: |
|
|
Հայերը բնօրրանում Ցեղասպանությունից հետոՈրքա՞ն հայ փրկվեց Ցեղասպանությունից: Ի՞նչ եղավ նրանց հետ հետագայում: Ի՞նչ է սպասվում Թուրքիային ծպտված հայերի զանգվածային ինքնաբա¬ցահայտումներից հետո: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վերլուծա¬բան Սարգիս Հացպանյանի հետ: |
|
|
Լրացավ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակըԲանագետ, լեզվաբան, բառարանագիր, գրականագետ: Բանասիրության ու հայագիտության գրեթե բոլոր ոլորտներում Մանուկ Աբեղյանը ստեղծել է հիմնարար ուսումնասիրություններ, որոնք առայսօր չեն կորցրել իրենց արդիականությունը: Լրացավ մեծ հայագետի ծննդյան 150-ամյակը: Մ. Աբեղյանի գիտական վաստակի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի հետ: |
|
|
Չտեսնված ՄհերըՄհեր Մկրտչյանի մահից երկու տասնամյակ է անցել, սակայն նրա կյանքի ու ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Նրա տաղանդի երկրպագուները ձգտում են ավելին իմանալ մեծ արտիստի ու մարդու մասին, վերստին դիտել նրա մասնակցությամբ ֆիլմերն ու տարբեր տեսանյութերը: Որքանո՞վ են վավերագրերը պատկերա¬ցում տալիս իրական Մհեր Մկրտչյանի մասին: Բեմական ու իրական Մհեր Մկրտչյանի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հետ: |
|
|
Զորավոր Անդրանիկ. առասպել և պատմությունԱնվանի հայդուկապետ, զորահրամանատար, սիրված հերոս, ում կյանքի ու գործունեության շուրջ դեռևս կենդանության օրոք առասպելներ ու ավանդություններ են հյուսվել: Գործիչ, ում որոշ քայլեր ու որոշումներ դժվար է միանշանակ գնահատել:
|