«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 25.10.2024


Այս թողարկման թեմաներն են՝

Մայր Աթոռում կայացել է Արևելյան ուղղափառ և անգլիկան եկեղեցիների միջազգային հանձնախմբի աշխատաժողովը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին
Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 5 շրջանավարտ պաշտպանել է մագիստրոսական ավարտաճառերը
 

Եկեղեցական կյանք 21.10.2024


Այս թողարկման թեմաներն են՝

Վորոնեժի մարզի վարչական կենտրոնում սկսել է գործել նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցին
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Ավետարանիչներ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը
Լոռու մարզի Վահագնի համայքում վերաօծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Օծվել են Սասունիկի Սուրբ Խաչ եկեղեցու 72 քարե խաչերը
 

Եկեղեցական կյանք 14.10.2024


Այս թողարկման թեմաներն են՝

Աղոթքի միասնության շաբաթվա աղոթքներն ու տեքստերը նախապատրաստվում են Մայր Աթոռում
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է թարգմանիչ վարդապետների տոնը
Նորոգումից հետո վերաօծվել է Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցին
Թարգմանիչ վարդապետների տոնի նախատոնակին Ս. Մեսրոպ եկեղեցում ժամերգություն է կատարվել
Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը տեղին է ունեցել «կանթեղ» մրցանակաբաշխությունը
Արարատյան հայրապետական թեմը Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպել է ինտելեկտուալ խաղ
 

Եկեղեցական կյանք 11.10.2024


Այս թողարկման թեմաներն են՝

Սուրբ Վարվառայի մասունքը տարվել է Արայի լեռան ստորոտին գտնվող Ծաղկեվանք
Օծվել է Ռուսաստանի Ռուբցովսկ քաղաքի հայկական եկեղեցին
ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների՝ տարեվերջյան ժողովը
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Վատիկանում մասնակցում է Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին
Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու թեմի հոգևոր հայրերն այցելել են Լոնդոնի Հայկական Համայնքային Շաբաթօրյայ դպրոց
Երևանում մեկնարկել է էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը
Թարգմանչաց տոնին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի կտարվի Շուխոնց հրաշագործ Ավետարանը: 
 

Եկեղեցական կյանք 07.10.2024


Այս թողարկման թեմաներն են՝

Վերաօծումից հետո կիրակնօրյա առաջին Պատարագն է մատուցվել Մայր  Տաճարում
Ծաղկաձորի Կեչառիս վանքում նորօրհնյալ մյուռոնի առիթով կատարվել է ջրօրհնեքի կարգ
Սուրբ Գեւորգի մասունքը տարվել են Արագածոտնի թեմի Կոշ գյուղի եկեղեցի և Պատարագ է մատուցվել
Արցախի թեմի առաջնորդը Արցախի հարցով հանդիպումներ է ունեցել եվրոպական երկրներում 
Մայր տաճարի վերաօծումից հետո մեկ շաբաթ շարունակ ՝ամեն օր մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ
Պատմական երկու իրադարձությունները մեծ ոգեւորություն են առաջացրել
 

Եկեղեցական կյանք 04.10.2024


Այս թողարկման թեմաներն են՝

Մայր Տաճարում պատարագ է մատուցել Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը
Մյուռոնօրհնության ու Տաճարի վերաօծման մեջ ուխտավորները միասնության խորհուրդ են տեսնում
Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունից արարողություններին շուրջ 50 հոգանոց խումբ է մասնակցել
Մայր Աթոռն ու Մաշտոցյան Մատենադարանը համատեղ ներկայացրել են բացառիկ ցուցանմուշներ
Հայաստանում անցկացվել է Էկումենիկ դիակոնիային նվիրված եռօրյա համաժողով
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Մյուռոնօրհնության արարողությանը


Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը իր հայրական պատգամն է ուղղել ժողովրդին: Նորին սրբությունը հայ ժողովրդին մաղթել է, որ նոր մյուռոնը հոգևոր ուժ և վերհառնումի զորություն բերի:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորությունն ու պատասխանատվությունը մերն է, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները, առավել ամրապնդել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել հայրենիքում մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի վերականգնման՝ մեզ ուղեկից դարձնելով արդարությունը, խիզախությունն ու ազնվությունը։ Այս պայմաններում առ Աստված ապավինությունն ու հույսը խարիսխ և զորություն են՝ մեզ պատուհասած արհավիրքներից վերհառնումի և զորեղ հայրենիքի կերտման։ Արդ, սիրելիներ, թող այս նոր մյուռոնը լինի հույսի և վերհառնումի մյուռոն, լուսաշող վկայություն ազգային ու հայրենական մեր կյանքը վերընձյուղելու վճռականության և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմամբ մեր բարօր գալիքը կառուցելու հաստատակամության»։

Եկեղեցական կյանք 02.10.24


Այս թողարկման թեմաներն են՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը արծաթե սափոր է նվիրել ազգային բարերար Սամվել Կարապետյանին
Վերաօծված Մայր Տաճարում գերիների, անհետ կորածների ու զոհվածների համար պատարագ է մատուցվել
«Հայաստան 2041» հիմնադրամը հրապարակել է «Ուժեղ սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը

 

Եկեղեցական կյանք 27.09.2024


Այս թողարկման թեմաներն են՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր մյուռոնը բաշխել է Հայաստանի և սփյուռքի թեմերին
Մայր տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով պատրաստվել են շքանշաններ
Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում ընդունել է միջեկեղեցական պատվիրակություններին
Ամբողջ աշխարհից ուխտավորներ են ժամանել Մայր Աթոռ մասնակցելու պատմական իրադարձություններին
 

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը պաշտոնապես վերաօծվել և վերաբացվել է


Միաբանական թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել է դեպի Մայր Տաճար, որտեղ նորին սրբությունը կատարել է տաճարի ավագ սուրբ սեղանի օծման արարողությունը: Օծման արարողությունից հետո նորին սրբությունը Մայր տաճարի վերաօծման առթիվ պատգամ է ուղղել ժողովրդին: Տաճարի համալիր և հիմնարար նորոգումը կատարվել է 2012-ից մինչև 2024 թվականներին:

 

Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարեւոր արարողություններից մեկը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը


Մյուռոնօրհնության արարողությանը հոգևորականները դուրս են բերել Կենաց փայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Ցեղասպանության նահատակների մասունքարանը: Այս տարի դուրս են բերվել նաեւ Սուրբ Անանիա առաքյալի և Ղուկաս Ավետարանչի աջերը, Սուրբ Սահակ Պարթևի մասունքը: Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն է ուղղել պատերազմի արհավիրքներ և կորուստներ կրած իր ժողովրդին և մաղթել, որ նոր մյուռոնը հոգևոր ուժ և վերհառնումի զորություն բերի:

Եկեղեցական կյանք 27.09.2024


Այս թողարկման թեմաներն են՝

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել և Տիրոջ խաչափայտի Մասունքն է տարվել 
Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Սուրբ Աննա եկեղեցում հնչել է միասնական աղոթք՝ Բաքվի բանտերում պահվող գերիների վերադարձի համար