
«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով:
|
Եկեղեցական կյանք 07.01.2025թ․Այս թողարկման թեմաներն են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն |
|
Մայր տաճարում Սուրբ Ծնունդի տոնին մատուցվել է Հայրապետական պատարագՄիաբանական թափորը Մայր տաճար է ուղեկցել պատարագիչի հանդերձներով զգեստավորված Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Հայրապետի ամպհովանին այս տարի կրել են Հայ Առաքելական եկեղեցու ճարտարապետական խորհրդի անդամները: Մատուցվել է հայրապետական պատարագ, որի ավարտին կատարվել է ջրօրհնեքի կարգ: Այն խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Խորան է բերվել մյուռոնաթափ աղավնին և հայոց Հայրապետը սրբալույս մյուռոն է հեղել կաթսաների մեջ։ Այս տարի խաչի կնքահայրը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանն է: |
|
Եկեղեցական կյանք 05.01.2025թ․Այս թողարկման թեմաներն են՝ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ |
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԱՆՈՐԻ ՄԱՂԹԱՆՔԸ2025 թվականի տարեմուտի սեմին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մաղթանքը: |
|
Եկեղեցական կյանք 30.12.2024թԱյս թողարկման թեմաներն են՝ Անցնող տարին պատմական էր Հայ Առաքելական Եկեղեցու համար |
|
Եկեղեցական կյանք 27.12.2024թԱյս թողարկման թեմաներն են՝ Մայր Տաճարում դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել |
|
Եկեղեցական կյանք 23.12.2024թԱյս թողարկման թեմաներն են՝ Կայացել է Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների տարեվերջյան հավաքը |
|
Եկեղեցական կյանք 20.12.2024թԱյս թողարկման թեմաներն են՝ Դամասկոսում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում, որին մասնակցել են Դամասկոսի և Բերիո հայոց թեմերի առաջնորդները |
|
Եկեղեցական կյանք 16.12.2024թԱյս թողարկման թեմաներն են՝ Դամասկոսի Առաջնորդ Եպիսկոպոսների արտահերթ ժողովում որոշվել է Սիրիայի նոր կառավարության հետ աշխատելու համար ստեղծել հանձնախումբ |
|
Եկեղեցական կյանք 13.12.2024Այս թողարկման թեմաներն են՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստված քահանաներին |
|
Եկեղեցական կյանք 06.12.2024Այս թողարկման թեմաներն են՝ Մատենադարանը սկսում է վերականգնել ու հանրայնացնել Արցախում գրված ձեռագրերը |
|
Եկեղեցական կյանք 02.12.2024Այս թողարկման թեմաներն են՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը դուրս է բերվել Սուրբ Գեղարդը |











