
Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Սուրեն Տեր-Գրիգորյան
|
Սոպրանո Ռուզան Մանթաշյանն և բարիտոն Գուրգեն Բավեյանը Հայաստանում ենԻ՞նչ նախագծեր են հայրենիք բերել սոպրանո Ռուզան Մանթաշյանին և բարիտոն Գուրգեն Բավեյանին, ի՞նչ ուղերձներ են պարունակում Գուրգեն Բավեյանի «մարդ-քառյակ» տեսահոլովակները, հաճա՞խ են հայ արտիստներն արտերկրում բախվում ազգայնականության դրսևորումներին։ «Արտֆոկուսի» հյուրերը օպերային երգիչներ Ռուզան Մանթաշյանն ու Գուրգեն Բավեյանն են։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Ճգնաժամ և կինոարտադրությունԻ՞նչ ազդեցություն թողեցին համավարակն ու պատերազմը հայաստանյան կինոարտադրության վրա։ Ի՞նչ խնդիրներ են այսօր ծառացած կինոարտադրողի առջև և ի՞նչ լուծումներ են պետք։ «Արտֆոկուս»-ի տաղավարում հյուրընկալվել է արվեստաբան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած մշակութայինհսկայական ժառանգության հարցերըՔանի՞ անուն հուշարձան է մնացել Ադրբեջանի տիրապետության տակ, ինչու՞ միջազգային կառույցները համաչափ չեն արձագանքում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման բազմաթիվ փաստերին, ի՞նչ լծակներ ունենք հետևելու կորսված տարածքներում մնացած մեր ժառանգությանը, արդյո՞ք Արցախի հանրապետությունում թանգարանները պատրաստված էին տարհանմանը: «Արտֆոկուսի»-ի հյուրը Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Անդրադարձներ Հայոց ցեղասպանությանը 106 տարի անցՈ՞րն է արվեստի, մշակույթի, մարդասիրական կազմակերպությունների և անհատների դերը հայոց պատմությունն ու Հայաստանը համաշխարհային քարտեզում տեսանելի դարձնելու գործում: Որքանո՞վ է ցեղասպանություն վերապրած մարդու սերունդ հանդիսացող երիտասարդի համար կարևոր իր ուժեղ և թույլ կողմերը վերլուծելու հմտությունը: «Արտֆոկուս»-ի տաղավարում «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Ինչպիսի՞ն էր այս տարվա ֆրանկոֆոնյան մեկամսյակըՀայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաքելության և ծրագրերի, ֆրանսերեն լեզվի առանձնահատկությունների և այն սովորելու դրդապատճառների, Արտավազդ Փելեշյանի արվեստի հանդեպ ֆրանսիացի կինոսերի հետաքրքրվածության և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ի տաղավարում խոսել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Հանրակրթական դպրոցներում անհրաժե՞շտ է արվեստի խորացված ուսուցումԿարևորու՞մ է այսօր մեր հանրակրթությունը արվեստի առարկաների ուսուցումը: Ի՞նչ է փոխում արվեստը դպրոցականների մտածողության ու հոգեբանության մեջ, ի՞նչ պետք է անի դպրոցը երեխաների համարձակությունը, ստեղծագործականությունը չկոտրելու և «անգիր»-ի մեխանիզմից ձերբազատվելու համար: Անահիտ Մարգարյանի այս և մի շարք այլ հարցերին է պատասխանում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Հիսուսի կերպարն ու քրիստոնեական թեմաները արվեստի տարբեր ուղղություններումԱրվեստի ստեղծագործությունները որքանո՞վ են սնվում կրոնից և՝ հակառակը: Մեր օրերում այդ կապը շարունակու՞մ է գործել, թե՞ոչ: «Արտֆոկուս»-ի տաղավարում խոսել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Նոր նորմալը հայաստանյան թանգարաններումԻնչպե՞ս արձագանքեցին «նոր նորմալին» հայաստանյան թանգարանները, ի՞նչ ապագա ունի «վախճանվող» պետությունների պարագայում մշակույթը։ «Արտֆոկուս»-ի տաղավարում Անահիտ Մարգարյանը հյուրընկալել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցին։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
«Հերոսական բալլադ». Առնո Բաբաջանյանի 100-ամյակՌուսական դաշնամուրային դպրոցի ինքնատիպ ու առաջադեմ ներկայացուցիչներից Ալեքսանդր Գինդինը «Արտֆոկուսի» տաղավարում խոսել է համավարակի պայմաններում կիսադատարկ դահլիճներում նվագելու հաճույքի, ժամանակակից կատարողական արվեստի միտումների և Առնո Բաբաջանյանի արվեստի մասին: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Ո՞րն է մերօրյա թատրոնի առաքելությունըՍոս Սարգսյանի անվան անվան համազգային թատրոնի արցախյան հյուրախաղերի, թատերական խաղացանկերը վերաիմաստավորելու, հայկական թատրոնը համաշխարհային թատերական կյանքին ինտեգրելու և մի շարք այլ հարցերի շուրջ «Արտֆոկուսի» տաղավարում զրուցել ենք Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի հետ։ Հաջորդիվ՝ մշակութային լրահոս: |
|
Արտֆոկուս 06. 03. 2021Հայաստանյան արվեստի կորուստներն ու ձեռքբերումները պատերազմի ու համավարակի պայմաններում։ Տաղավարում հյուրընկալվել է «Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը։ |










