Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։

Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան

Ռեժիսոր՝ Սուրեն Տեր-Գրիգորյան

 

Թղթե ականներ Ազգային պատկերասրահում


Ինչու՞ Ազգային պատկերասրահում որոշեցին ցուցադրել Կամո Նիգարյանի ցուցապաստառները` «Թղթե ականները»։ Որքանո՞վ է Նիգարյանի արվեստը ոգեշնչում այսօր ստեղծագործող գրաֆիկ դիզայներներին: Ի՞նչ գաղափարների կրող էր Նիգարյանը և որքա՞ն արդիական են դրանք այսօր: Հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս են մեկնաբանվում Նիգարյանի սարսափազդու, կատաղած կերպարները: «Արտֆոկուս»-ում զրուցում են համադրող, արվեստաբաններ Վիգեն Գալստյանը և Նայիրի Խաչատուրեանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Ազգային մշակույթի մասին Լիլիթ Մելիքյանի հետ


Փետրվարի 26-ին «Տերյան մշակութային կենտրոնը» կազմակերպել էր ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: Ի՞նչ ներուժ ունի ազգային զարդանախշերով ավտենտիկ հագուստներ, զարդեր արտադրելու արդյունաբերությունը Հայաստանում: Հաճա՞խ է Կենտրոնը հայկական ազգային մշակույթն արտերկրում ներկայացնելիս բախվում օտարների կողմից մեր ազգային-մշակութային արժեքները սեփականաշնորհելու խնդրին, ի՞նչ արդյունքներ ունեցան կենտրոնի` արցախցի կանանց համար նախաձեռնած ծրագրերը։ «Արտֆոկուս»-ի տաղավարում «Տերյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանն է: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Նոր ներկայացում՝ «Առաքել»


«Առաքել»՝ նոր ներկայացում անկախության սերնդի թատերական բլոքբաստերների հեղինակներից: «Արտֆոկուս»-ում են պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը և դերասան Սամվել Թոփալյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է «Արտֆոկուս»-ում


Կոմպոզիտորն անդրադառնում է Հայաստանում ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանված չլինելու խնդրին, պատմում, թե որն է հաջողված մանկական երգ գրելու գրավականը, խոսում «մանկության ինստիտուտի» վերացման հիմնախնդրի շուրջ: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Հայ ժամանակակից վիզուալ արվեստը «Գաֆէսճեան» կենտրոնում


«Վաղը» ցուցադրությունը ներկայացրել է 17 հայ ժամանակակից արվեստագետների վիզուալ արվեստը: Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում ժամանակակից կերպարվեստի ոլորտում և ի՞նչ ակնկալել վաղը: «Արտֆոկուս»-ի տաղավարում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցն ու կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանն են: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Մարիաննա Գևորգյանի անունը երկրորդ անգամ գրանցվել է Դյուցազնագրքում


Քանոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը 2020 թվականին դարձել է «Global Cultural Initiative World Folk Vision» համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր: Մեծաքանակ մրցակիցներին հաղթելու կապակցությամբ վերջերս Մարիաննա Գևորգյանի անունը երկրորդ անգամ գրանցվել է Դյուցազնագրքում: Տաղանդավոր հայուհին «Արտֆոկուս» -ի տաղավարում է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Հայաստանում էր Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին


«Քանի որ խոսելը կամ գրելը իմ մասնագիտությունը չէ, նախընտրեցի նվագելով սատարել հայ ժողովրդին պատերազմի օրերին»։ «Արտֆոկուս»-ում աշխարհահռչակ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանն է «Արտֆոկուս»-ում


«Կարճատեսություն է այսօր ստեղծվող հայկական հեղինակային մուլտֆիլմերը հեռուստատեսությամբ չցուցադրելը»: «Արտֆոկուս»-ում ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Մեր մեղքը


«Մենք այդպես էլ չզգացինք մեր մեղքը` «Mea Culpa»-ն, իսկ երբ չես զգում մեղքդ, շարունակում ես մեղք գործել»: «Արտֆոկուս»-ումՀրանտ Թոխատյանն է: Հայաստանում պոետը պե՞տք է լինի ավելին, քան պոետ: Երկրի ղեկավարությունը երբևէ ներկա եղե՞լ է Հրանտ Թոխատյանի ներակայացումներին, և ինչու՞ է Քաջ Նազարի թեման տարիներ շարունակ մեր օպերայի լեյթմոտիվը, իսկ անհիմն «Ջարդեմ հազար»-ը՝ միշտ ակտուալ կարգախոս: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Աշխարհահռչակ «Լոնդոնի գոսպել երգչախմբի» ելույթը Երևանում


«Մշակույթը ֆինանսապես ոչ ապահով երկրների համար հարցի լուծում է»։ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր և ծրագրերի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը «Արտֆոկուս»-ի հյուրն է: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Եզրափակվեց «Երևան ջազ ֆեստ 2021»-ը


Ինչպե՞ս է «Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստան հրավիրում աշխարհի առաջատար ջազ երաժիշտների, ի՞նչ է փոխվել Հայաստանում ջազն ընկալելու տեսանկյունից, եթե համեմատենք 1970-80-ական թվականների հետ, ինչպիսի՞ն է ջազ երաժիշտների նոր սերունդը: «Արտֆոկուս»-ի տաղավարում են հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը և Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, «Երևան ջազ ֆեստ»-ի կազմակերպիչ Կամո Մովսեսյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Լույս է տեսել «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատումը


Պատկերապատում(կոմիքս) ժանրի հանդեպ Հայաստանում կա՞ հետաքրքրություն: Ի՞նչ ճանապարհ է անցել «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատում գիրքը՝ գաղափարից մինչ հրատարակում: «Արտֆոկուս»-ի տաղավարում են պրոդյուսեր, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը և պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանը: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։