|
|
Ռումինիայի հայոց թեմ. ԲուխարեստՄայրաքաղաք Բուխարեստը Ռումինահայոց թեմի հոգևոր-մշակութային կենտրոնն է: Այստեղ է գտնվում Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին, Դուդյան մշակույթի տունը, թեմի և համայնքի արխիվը, Ռումինահայերի միությունը: Հաղորդումը ներկայացնում է Բուխարեստում գործող հայակական բոլոր կառույցները:
|
|
|
Մեծագործ հայրապետըԱզգի բոլոր հիվանդությունների պատճառը տգիտությունն է, և լուսավորությունն է այդ ախտերի բուժման միակ դեղը»,- ասում էր Ամենայն հայոց Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը: Գևորգ Դ-ի գահակալության 16 տարիները գնահատվում են իբրև հայության մտավոր զարգացման, դպրոցաշինության և գրատպության վերելքի շրջան: Հենց նա ձեռնամուխ եղավ հայոց առաջին բարձրագույն ուսումնական հաստատության՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրմանը: |
|
|
Ճանապարհ բացե'ք, Սարգիսն է գալիսԴերասան Մեսրոպ Աբտոյանը 2006 թվականից խաղում է Ս.Սարգսի դերը: Տարիների ընթացքում դերը դարձել է ճակատագիր: Շատերը նրան հենց այդպես էլ դիմում են` Սարգիս: Այս տարի էլ Մեսրոպն իր սպիտակ ձիով կանցնի փողոցներով: Ս.Սարգսի դերի միջոցով դերասանն իր համար բացել է հոգևոր կյանքի դարպասները: |
|
|
Սիրով և հավատով2013թ. Մոսկվայում օծվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Ս. Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցին: Ռուբեն Գրիգորյանը մոսկվաբնակ այն բարերաներից է, ում աջակցությունը Ս. Պայծառակերպություն եկեղեցու շինարարարական աշխատանքներին առանցքային է եղել: Նա Ռուցոգ Ինվեստ» ընկերության ղեկավարն է: Եկեղեցու կառուցման աշխատանքներն ընկերությունը ստանձնել է 2006 թվականից: Ֆիլմում աշխատակիցները պատմում են եկեղեցու կառուցման ընթացքի, իրենց ոգևորության, հավատի ազդակների ու գործի հաջողության մասին: |
|
|
Ռումինիայի հայոց թեմը. անցյալը և ներկանՀայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարից: Առաջին մեծ շարժը դեպի այս երկիր տեղի է ունեցել հայոց Բագրատունյաց թագավորության անկումից հետո: Բազմաթիվ հայեր Ռումինիա են եկել Ցեղասպանությունից հետո: Ռումինահայերի մի մասը 17-րդ դարում ընդունել է կաթոլիկություն: Նրանք հաստատվել են երկրի արևմտյան շրջանում` Տրասիլվանիայում: Առաքելական հայերն ապրում են Ռումինական Մոլդովայի և Վալախիայի մարզերում: Այսօր Ռումինիայում գրեթե 5000 հայ է բնակվում: 16 հայկական եկեղեցի կա, երկու վանք, 8 մատուռ, գերեզմանատներ և հայկական բազմաթիվ այլ կառույցներ: Թեմում սպասավորում է 6 քահանա: Առաջնորդը Տաթև եպիսկոպոս Հակոբյանն է: Հաղորդումը պատմում է թեմի անցյալի և ներկայի մասին, անդրադառնում առաջնորդարանի ծրագրերին, ռումինահայերի խնդիրներին ու ձեռքբերումներին: |
|
Սուրբ Ծննդյան ԱստղըԻ՞նչ կպատահեր, երբ մանուկ Հիսուսի ընտանիքն այսօր թակեր մարդկանց դռներն ու օթևան խնդրեր: Ինչպե՞ս ենք մենք վերապրում Սուրբ Ծնունդը: |
|
|
Ամանորյա պատրաստություններ Գևորգյան հոգևոր ճեմարանումՈւրախ տրամադրություն, լույսեր, երգեր: Գևորգյան հոգևոր ճեմարանում նախատոնական եռուզեռ է: Ոմանք զբաղված են Ճեմարանի և կացարանի ձևավորմամբ, մյուսները մշակում են ամանորյա ծրագիրը: Ճեմարանը Էջմիածնի սիրտն է, եթե այն առողջ է բաբախում, ուրեմն կենսունակ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- համոզված է Ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: |
|
|
Ամանորը քահանայի ընտանիքումԻնչպե՞ է քահանայի ընտանիքը դիմավորում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ինչպե՞ս է մեր հաղորդման հերոսը՝ Տ. Պարույր քահանան, երեք երեխաների ու երեցկնոջ համար նվերներ ընտրում: Ո՞րն է ընտանիքի համար Ծննդյան տոների հրաշքը: |
|
|
Դավիթ սարկավագ ՉեթինքայաԳևորգյան հոգևոր ճեմարանում քահանաների պատրաստման չորրորդ լսարանն է ձևավորվում: Այն հնարավորություն է տալիս բարձրագույն կրթությամբ անձանց քահանայական ծառայություն իրականացնելու: Դավիթ սարկավագ Չեթինքայան Ստամբուլից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է եկել իրագործելու երազանքը: Կրթությանը զուգահեռ Դավիթ սարկավագը հոգևորականների զգեստներ է կարում: |
|
|
Հավատքի վկաներըՖիլմը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի պատմության, ռուս-հայկական պատմական եկեղեցական հարաբերությունների և Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի կառուցման մասին է: |
|
|
Խազերի առեղծվածըՊատմությունը գրեթե լռում է հայոց եկեղեցական հին եղանակների, ինչպես նաև` խազերի մասին: Թե ինչպես են նոտագրվել, կամ նոտագրվե՞լ են արդյոք հայոց հոգևոր երգերը մինչև 8-րդ դար, անհայտ է: 8-րդ դարում ստեղծվում են խազերը և, որպես ձայնագրության միջոց, գոյատևում մինչև 16-րդ դար, ապա` մոռացվում: Մեծագույն ներդրումը գտնելու խազերի բանալին Կոմիտաս վարդապետինն է: Խազագիր մատյանների մի զգալի մաս մինչ օրս մնում է անընթեռնելի: |
|
|
Սուրբ Գրքի ճանապարհը1710թ.-ին Պոլսում տպագրված Ավետարանը ժողովուրդն ավանդաբար անվանել է Պապեյ Նարեկ»: Հաճախ այն շփոթել են Նարեկացու Մատյանի» հետ: Շատերը զարմանքով են բացահայտել, որ գիրքն Ավետարան է: Հրաշագործ գիրքը երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցել, մինչև վերջնական վայրում հանգրվանելը: Հաղորդման մասնակիցները պատմում են Պոլսի Ավետարանի անցած ճանապարհի ու հրաշագործությունների մասին: Ներկայացված են նաև այն բնակավայրերն ու ընտանիքները, որտեղ եղել է Ավետարանը:
|
