|
Ավագ ուրբաթ. ապաշխարությունՀայ հավատացյալի կյանքում Մեծ Պահքը հոգևոր ուրախության գագաթնակետն է, քանի որ այս ճամփորդությունը տանում է մարդուն դեպի Աստված, հնարավորություն տալիս նորոգված հոգով, սրտով և մտքով դիմավորելու Սուրբ Հարության տոնը: Մեծ Պահքի ճամփորդության մասին խորհրդածում է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: |
|
Մեծ Պահքի ճանապարհին. Ծովիկ Դավթյան«Հոգևոր այբուբեն» կայքէջի պատասխանատու Ծովիկ Դավթյանը պատմում է Մեծ Պահքի իր փորձառության մասին, հորդորում պահոց օրերին առավել հոգատար լինել ընկերների, մերձավորների, հարևանների նկատմամբ, փորձել ձերբազատվել վատ սովորույթներից: |
|
Մեծ Պահքի ճանապարհին. Ալմաստ ՄուրադյանՍտուգել զգացմունքները, չափավորել ցանկությունները: Մեծ Պահքի ճանապարհին «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն է: |
|
Մենք ենք ձեռքերըՀայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը հիմնադրվել է Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տարում: Ընդգրկում է վերջին 15 տարում եկեղեցիներին կից ստեղծված երիտասարդաց միությունները: Հաղորդումը պատմում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության 2015թ. դեկտեմբերին Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի տարածաշրջանային ժողովի մասին: |
|
|
Պահքի ճանապարհՀայ եկեղեցու պատմության ուսուցիչ Անժելա Բարսեղյանը պատմում է մանկավարժական գործունեության, պահքի ընթացքում անցած իր ճանապարհի և դրա նշանակության մասին: |
|
|
Խաչի ճանապարհ«Ինչքան գեղեցիկ է մեր բնությունը, այդքան էլ գեղեցիկ է տավուշեցին. աշխատանքի պատրաստ, հյուրընկալ, քրիստոնեական բոլոր առաքինությունների կրող»: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը թեմի հոգևոր ու սոցիալական զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների ունի: Մեր նկարահանող խումբը Վարագա Սուրբ Խաչի տոնին այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Կողբ, Նոյեմբերյան, Բերդ բնակավայրեր, երբ թեմի առաջնորդը Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքի օրհնությունը բաշխում էր ժողովրդին: |
|
|
Հաղթանակած եկեղեցի2015թ.-ի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: |
|
|
Մյուռոնօրհնեք2015 թվականի մյուռոնօրհնության արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնի օրը: |
|
|
Խաչիկ գյուղի կիրակինԽաչիկ գյուղի եկեղեցու զանգերը երկար տարիների դադարից հետո կրկին հնչեցին: Գյուղի երեխաները սկսեցին երգել: Մանկական երգչախումբը եկեղեցու ժամերգությունների ու պատարագների անբաժան մասը դարձավ: Խաչիկ գյուղի կյանքը նոր երանգ ստացավ: Փոխվել էր մի աննշան թվացող բան. գյուղում ծառայության էր նշանակվել մի սարկավագ... |
|
|
«Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունԼուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց երիտասարդների միությունը գործում է արդեն երեք տարի: Լիդիան և Ծովինարը, որ միության հիմնադիր անդամներից են, պատմում են, թե ինչպես ստեղծվեց միությունը: Ազադիգը երիտասարադներին վերջերս է միացել: Նա Սիրիայից է եկել և միության կազմում մանուկների համար նոր ծրագիր է իրականացնում: |
|
|
Խաչի խորհուրդըՔրիստոնեական վարդապետության մեջ և մշակույթում խաչի խորհրդի ու նշանի մասին իրենց ապրումներն ու տեսակետներն են կիսում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Բենիամին Հովակիմյանը և նկարիչ, արվեստաբան Արիկ Տոնիկյանը: |
|
|
Սրբադասում. մաս 2-րդՖիլմի երկրորդ մասը ներկայացնում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցի պատմությունը, տալիս բացատրություն, թե ինչու և ինչպես են սրբադասվում նրանք: Ֆիլմում շեշտվում է նաև սրբադասման կարգի վերականգնման իրողությանը երկար դարերի դադարից հետո: |



