Աղասի Միքայելյան, Հարություն Մնացականյան


Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանի ու «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն Հարություն Մնացականյանի ընկերությունը մի քանի փորձություն է անցել: Ասում են, որ միմյանցից դեռ շատ բան ունեն սովորելու: Մեր տեսախցիկի առջև հիշում են, պատմում և կատակում:

Սբ. Մարիանեի դպիրները


Բագրատն ու Վարդանը երկվորյակներ են: Թե ինչ միջադեպից հետո եղբայրները որոշեցին շապիկ հագնել ու բարձրանալ Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցու խորան, պատմում են Խաչիկ դպիրն ու եղբայրները:

Վարդանուշ Պետրոսյան, Լուսիկ Գալստյան


Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն ու բանասեր Լուսիկ Գալստյանը մանկության ընկերներ են: Հետաքրքիր ու արկածներով լի ճանապար են անցել միասին:

Մայրություն և արվեստ


Թե ինչ ստեղծագործական ճանապարհ է բացվում արվեստում մայրանալուց հետո, պատմում են նկարիչներ Արև Պետրոսյանը, Սոնա Բանոյանը, Հասմիկ Ավետիսյանը, քանդակագործ Նունե Թումանյանը:

Հակոբ սարկավագ Մալխասյան


Նա չի ծնվել արվեստագետների ընտանիքում, մանկությունից չի ապրել արվեստի մեջ: Մի օր, Գևորգյան հոգևոր ճեմարանում սովորելիս, Հակոբ սարկավագ Մալխասյանի առջև նոր դուռ է բացվել՝ նկարելու պահանջն ու բերկրանքը… 
 

Ավետ Ավետիսյան


Ջերմ, երեխայի պես պարզ, բոլորին ձեռք մեկնող, սիրված. այսպես են հիշում մեծ դերասան Ավետ Ավետիսյանին: Այս տարի լրանում է նրա 120-ամյակը: 
Ինչպիսին էր Ավետ Ավետիսյանը թատրոնում, կինոյում ու կադրից դուրս՝ պատմում են Ժենյա Ավետիսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Վրեժ Հակոբյանը:

Ֆրունզե Դովլաթյան


1960- ականներին աշխարհը հայ կինոն նորովի ճանաչեց  Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմով: «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին», «Կարոտ», «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմերը միչև այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը: 
Ֆրունզե Դովլաթյանին ներկայացնում ենք կինոյում ու կադրից դուրս: 
 

Հենրիկ Ալավերդյան


Ժողովրդական արտիստ Հենրիկ Ալավերդյանը կինո եկավ, երբ արդեն ճանաչում ու վաստակ ուներ օպերային արվեստում: Նա խանդավառությամբ էր ընդունում կինոյում մեծ կամ փոքր դերեր խաղալու առաջարկները: «Սերոբի ծառը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ» ֆիլմերում հանդիսատեսը նրան սիրեց ու գնահատեց: Գյումրեցուն հատուկ հումոր, կենսախինդ ու ջերմ. այսպիսին էր նա կինոյում ու կադրից դուրս: 

Լիլիթ Հովհաննիսյան


Լիլիթ Հովհաննիսյանը մասնագիտությամբ դերասան չէր, բայց նրա մասնակցությամբ ֆիլմերը մնացել են հայ կինոյի պատմության մեջ՝ «Սիրտն է երգում», «Ինչու է աղմկում գետը», «01-99», «Լեռնային լճի գաղտնիքը»: Թե ինչպես նա հայտնվեց կինոյի աշխարհում, պատմում են զարմուհիները և դուստրը: Հումորով, հմայիչ, անկանխատեսելի. այպիսին են հիշում Լիլիթ Հովհաննիսյանին` կադրից դուրս:

Լուսինե Ազարյան, Գագիկ Գինոսյան


Լուսինե Ազարյանը և Գագիկ Գինոսյանը հաճախ էին ելույթ ունենում նույն բեմում: Թե ինչպես ընկերացան, արդեն չեն հիշում: Նրանք իրեց ընկերությունը նմանեցնում են մեր սարերին ու մեր պարերին՝ ուս-ուսի և շիտակ: 

Արտակ Համբարձունյան, Սևադա Սարգսյան


Խաչքարագործ Արտակ Համբարձումյանը և նկարիչ Սևադա Սարգսյանը հանդիպել են մանկավարժական ինստիտուտում: Դասախոս- ուսանող հարաբերությունը վերածվում են ջերմ ընկերության: Թե ինչ արկածային ճանապարհ է անցել նրանց ընկերությունը, հիշում են երկու ընկերները:

Ջրվեժի դպիրները


«Մեր կիրակին շատ լավ է սկսվում. ես, Ռաֆայելն ու հայրիկը շապիկ ենք հագնում ու խորան բարձրանում, Անուշն ու Աստղիկը երգչախմբում երգում են, մայրիկն էլ ուշադիր   մեզ է լսում»: Մեր հերոսները Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու դպիրներն են: