|
Սբ. Հովհաննես եկեղեցու ՆարեկըՆարեկը երազում է շախմատի աշխարհի չեմպիոն դառնալ: Նրան հանդիպել ենք Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում, ամեն կիրակի հաճախում է այստեղ, շապիկ հագնում ու մասնակցում պատարագի: |
|
Մելիք գյուղՍբ. Հովհաննես եկեղեցու վերաօծումից հետո Մելիք գյուղի առօրյան փոխվեց: Եկեղեցում երգչախումբ բացվեց ու, չնայած խիստ ձմռանը, երեխաներն ամեն շաբաթ հավաքվում են այստեղ: Մեր նկարահանման օրը նրանք խմբով շրջում էին գյուղում և տնետուն Ս. Ծննդյան ավետիս տալիս: |
|
Թալինի դպիրներըԷդմոնը, Ռաֆայելն ու Մարտունը ընկերացան եկեղեցում, նրանց ամեն կիրակի Թալինի Սբ. Գևորգ կամ Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցիներում մասնակցում են պատարագի: Սկզբում մենակ էի, ավելի դժվար էր, - ասում է վեցնամյա Էդմոնը,-հիմա, երբ եկեղեցի եկան Ռաֆայելն ու Մարտունը, ավելի ուրախ ու հետաքրքիր է: |
|
Սբ. Սարգիս եկեղեցու Էրիկը«Փոքր հասակից ծնողներիս հետ միշտ հաճախում էի եկեղեցի, բայց 13 տարեկանում միայն համարձակվեցի տեր հորը խնդրել, որ շապիկ հագնեմ»: Էրիկը սովորում է ժեստերի լեզուն, ուզում է ծնողներին օգնել, որ պատարագը հասկանան: Էրիկի հետաքրքրությունները մեծ են՝ Երևանի Ս. Սարգիս եկեղեցում շապիկ է հանգում, «Թումո» է հաճախում, ընկերների հետ ակտիվ ժամանակ անցկացնում: Որոշել է ճեմարան ընդունվել ու քահանա դառնալ, ինչպես իր սիրելի տեր Եսային: |
|
Սբ. Զորավոր եկեղեցու ՀայկըՀայկը հայրիկի հետ ամեն կիրակի Սբ. Զորավոր եկեղեցում շապիկ է հագնում, մասնակցում պատարագի: Ասում է՝ ընտանիքի հետ շատ լավ է եկեղեցում: Որոշել է դառնալ կամ հոգևորական, կամ ֆուտբոլիստ, կամ երաժիշտ: |
|
Տեր Աբել քահանա ՔարտաշյանՏեր Աբելը սահմանապահ յոթ գյուղի քահանա է: Սպասավորում է Տավուշի թեմում: Սահմանը պահող ամեն մի զինվորի ու գյուղացու դժվարություն և ուրախություն իրենն է համարում: Մարդուն ինչ է պետք՝ պարզ ու սրտացավ ընկեր: |
|
Սբ. Երրորդություն եկեղեցու Արմենը«Սկզբում ես եմ շապիկ հագել, հետո՝ հայրիկս: Ես եմ նրան երգերը սովորեցրել»: Մեր հերոսը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու մանուկ դպիր Արմենն է: |
|
Ռազմիկը«Տատիկից շնորհակալ եմ շատ, եթե ինձ եկեղեցի չտաներ, էդքան լավ ընկերների չէի հադիպի»: Մեր հերոսը Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մանուկ դպիր Ռազմիկն է: |
|
Արթուր սարկավագ Վարդանյան«Գևորգյան հոգևոր ճեմարան եկա հասուն տարիքում, ինձ վստահված էր ճեմարանի սաներին հոգևոր երգեցողություն դասավանդելը: Պատարագին իմ սաների հետ նույն դասում կանգնած եմ երգում, մեծ պատասխանատվություն է». Արթուր սարկավագ Վարդանյան: |
|
ՕհանավանՕհանավան գյուղի երեխաները Ս. Հովհաննավանք եկեղեցու բակում էին, գյուղի տոնն էր և օրն սկսվել էր պատարագից... |
|
ԳոշՄեր նկարահանող խմբին դիմավորել են Գոշը գյուղի երեխաները և ուղեկցել իրենց ամենասիրելի վայրը՝ Գոշավանք: |
|
Արմինե Թումանյան, Սևադա ԳրիգորյանՆկարիչներ Սևադա Գրիգորյանը և Արմինե Թումանյանը սիրում են ջերմ հավաքները Տավուշում: Ընկերությունը պարգև է և այն պահելու համար պետք է ջանալ ու գնահատել միմյանց: |











