|
Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը (1:5-25) մաս 1Ղուկասն իր Ավետարանը գրել է փաստարկված, ճշգրիտ, ստուգված, բայց իր Ավետարանի սկզբում խոսում է երկու մեծ վերերկրային իրադարձությունների՝ հրաշքների մասին, որոնք գործնականում անհնար է ապացուցել։ Դրանցից առաջինը Հովհաննես Մկրտչի ավետման դրվագն է, որտեղ հրեշտակի հայտնությունն է ներկայացնում։ Երկրորդը՝ Մարիամի և հրեշտակի հանդիպման դրվագն է։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները նվիրված են Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետմանը: Մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Ղուկաս Ավետարանչի նախաբանը (1:1-4)Ո՞վ էր Ղուկասի Ավետարանի հասցեատեր Թեոփիլոսը, որ թարգմանաբար նշանակում է Աստվածասեր։ Կա վարկած, որ Պողոս Առաքյալի կողմից Ղուկասը Հռոմ ուղարկված լինելով, դարձի է բերում Թեոփիլոս անունով մի զորավարի, որին հետո նվիրում է իր Ավետարանը։ Մեկ այլ վարկածի համաձայն Թեոփիլոսը այն դատավորն էր, որ պետք է Պողոս առաքյալի համար դատավճիռ կայացներ և այս Ավետարանը Ղուկասը գրում է իր ուսուցչին փրկելու համար։ Երրորդ վարկածի համաձայն Թեոփիլոսը հավաքական կերպար է և Ղուկասը Թեոփիլոս ասելով նկատի ունի բոլոր նրանց, ովքեր Աստծուն սիրում են։ Ղուկասի Ավետարանի նախաբանի առաջին գլխի 1-4 համարները մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
ՆերածությունՄասնագիտությամբ բժիշկ Ղուկաս Ավետարանիչը չնայած Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր, սակայն երբեք անձամբ Քրիստոսին տեսնելու եւ նրան հետեւելու առիթ չի ունեցել։ Նա դառնում է Պողոս առաքյալի գործակիցն ու գրի է առնում Ավետարանը։ Ղուկասի Ավետարանն ընթերցողի համար ամենահեշտ եւ ամենապատկերավոր նյութն է ներկայացնում։ Այն աղոթքի Ավետարան է։ Միայն Ղուկասի Ավետարանում կան Անիրավ դատավորի եւ այրի կնոջ, Բարի Սամարացու, Անառակ որդու առակները։ Ղուկասի Ավետարանի ներածությունը ներկայացնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հոգևոր պատերազմ. ՍպառազինությունՍուրբ Գրքի մարդաբանության մեջ սիրտը մարդու կենտրոնական տարածությունն է։ Ավելին՝ պարունակում է բոլոր այն տարրերը, որոնցով սահմանվում է անձնավորությունը։ Հոգևոր պատերազմը ինչո՞ւ է հենց մեր սրտում տեղի ունենում, Սուրբ գրքի մարդաբանության համաձայն՝ ի՞նչ վայր է մեր սիրտը. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
|
|
Հոգևոր պատերազմ. փորձությունՈրքան էլ արտաքին աշխարհից ազդեցություններ կան մեզ վրա, այնուամենայնիվ մարտադաշտը մեր ներսում է։ Մենք ներսում ունենք մի իրականություն, որը մեզ անընդհատ մղում է ինչ-որ մի բան անելու՝ կատարելու մեր ցանկությունները։ Բազմաթիվ վախերի մեջ ինչո՞ւ է հենց մահվան վախը տիրապետող դառնում մեր կյանքում: Ինչո՞ւ է այն համարվում մայր վախ և մղում ամենքիս զանազան մեղքերի. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Հոգևոր պատերազմ. ներածությունՀոգևոր պատերազմը ներքին, անտեսանելի պայքար է, որը ոչ այնքան ուղղված է մարդուց դուրս ինչ-որ ուժերի դեմ, այլ մարդու ներսում գտնվող մղումների, որոնք շատ հաճախ քնած են, բայց արթնանում են ագրեսիվորեն և մարդուն մղում են փորձությունների։ Ի՞նչ է հոգևոր պատերազմը, ինչպե՞ս է այն արտահայտվում, ու՞մ դեմ է այն ուղղված. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Խաչի իրադարձությունը՝ ջրբաժանԻնչո՞ւ է Հիսուս համարվում հակառակության նշան՝ ըստ Սիմեոն ծերունու, եթե նա աշխարհ եկավ խաղաղություն և հաշտություն հաստատելու. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Ճգնաժամ. Տիրոջ դեղատոմսըՀիսուս, կանխագուշակելով Երուսաղեմի տաճարի կործանումը և վերջին օրերին տեղի ունեցող աղետալի իրադարձությունները, ի՞նչ պատգամ է փոխանցում իր հետևորդներին ճգնաժամերին դիմակայելու համար. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Սերունդի պատասխանատվությունը«Հայրերը ազոխը՝ թթու խաղողը կերան, որդիների ատամերն առան». մի սերնդի գործած մեղքն ու անպատասխանատվությունն ինչպե՞ս կարող են ազդել հաջորդ սերունդների վրա. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Արդարություն, ոչ թե զրպարտությունՍեփական մեղավորություններն ու թերությունները չտեսնող մարդն ինչո՞ւ է մշտապես զազրախոսում մյուսների համար. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Լիբիդո վիվենդի, լիբիդո պոսիդենդի, լիբիդո դոմինանդիՈրո՞նք են այն երեք մղիչ ուժերը, որ մարդը կոչված է չափավորելու, մարդկայնացնելու: Ի՞նչ օրինակ է տալիս Քրիստոս իր փորձության ժամանակ: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Իշխանություն և պատասխանատվությունԻ՞նչ է ասում Աստվածաշունչը իշխանության աստվածահաստատ սկզբունքի մասին. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |











