Alt

Հովիկ Սարդարյանը` Սայաթ-Նովայի անվան միջազգային մրցույթի դափնեկիր


Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող, Աշոտ Զոհրաբյանի սան Հովիկ Սարդարյանի Գողգոթայի ծաղիկներ» ստեղծագործությունը ժյուրին համարել է լավագույնը 30 այլ ստեղծագործություններից, որ ներկայացված են եղել Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթում: 

Alt

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը


Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը հանրապետության ամենախոշոր մշակութային հիմնադրամն է, որն իր առջև նպատակ է դրել ներկայացնել հայկական օպերային արվեստն արտերկրում, ստեղծել նոր ներկայացումներ և աջակցել դրանց կայացմանը: 2014-ին հիմնադրամի  ձեռքբերումների և 2015 թվականի ծրագրերի մասին է մեր տեսանյութը:

Alt

Սուրբ Սարգսի տոնական խաչապտույտ դեպի Սիրահարների այգի


Սուրբ Սարգիս զորավարի տոնին բազմաթիվ երիտասարդներ պատարագից հետո մասնակցում են ավանդական դարձած հանդիսավոր խաչերթին դեպի Սիրահարների այգի: Այստեղ համերգային ծրագիր էին կազմակերպել էին Արարատյան հայրապետական թեմն ու Պողոսյան այգիներ» հիմնադրամը: Տոնախմբությանը ներկա էին նաև նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Alt

Սուրբ Սարգսի տոնակատարարությունը Կարապի լճի այգում


Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նախորդող երեկոյան՝ հունվարի 30-ին  Կարապի լճի շրջակայքը հաշված րոպեների ընթացքում լցվեց հարյուրավոր   երիտասարդներով, սիրահար  զույգերով, ժպտադեմ և տատիկ-պապիկներով: Չնայած ցրտին` խնդրակատար ու արագահաս  Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորը հասցնում էր մոտենալ բոլոր հավաքվածներին: Մարդիկ էլ, իրենց հերթին, առիթը բաց չէին թողնում ձիավորի հետ լուսանկարվելու և օրհնված աղաբլիթ վերցնելու: Սիրահարներին հաճելի անակնկալներ էին նվիրում Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները:  

Alt

Տնօրհնեք ազատամարտիկ Երվանդ Կարապետյանի հայրական ընտանիքում


Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Երվանդ քահանա Բաբայանը երկար ժամանակ փնտրում էր Կարապետյանների ընտանիքը, ում որդու անունն է կրում ձեռնադրման օրից: Հայաստանի ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տարիներ առաջ 12 քահանաների ձեռնադրության ժամանակ նրանց տվել է Շուշիի ազատագրման ժամանակ զոհված տղաների անունները: Նրանցից մեկը ազատամարտիկ Ճուտոն է` Երվանդ Կարապետյանը, ում անունն է ստացել Երվանդ քահանան: Տեր հայրն օրերս այցելեց Երվանդ Կարապետյանի հայրական տուն: 

Alt

Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը


Հայոց բանակի կազմավորման տարեդարձի օրվա միջոցառումներն ավանդաբար սկսվում են Եռաբլուրից: Հանրապետության նախագահը և Ամենայն հայոց հայրապետը ծաղիկներ դրեցին զոհվածների հիշատակին: Գարեգին Բ Ամենայն հայոց և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները հոգեհանգստյան աղոթք հնչեցրին: Հայոց հայրապետը օրհնության խոսք ասաց: Վերջին շրջանում սահմանին աճող լարվածության և միջադեպերի թեմային անդարդարձավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

Alt

Հանրապետական մաղթանք հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ


Հունվարի 25-ին հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հանրապետական մաղթանք: Աղոթք բարձրացվեց Հայաստանի Հանրապետության և հայոց բանակի անսասանության համար: Սուրբ պատարագի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստյան արարողություն` հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հոգիների խաղաղության համար: 

Alt

Լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին


Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Տաթևիկ Մելքոնյանի՝ Մշակութային  ցեղասպանություն»  խորագրով  ցուցադրությունը: Լուսանկարչուհին առանձնացրել էր 24  լուսանկար: 24 թիվը պատահական չէ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը  ողջ տարում ոգեկոչելու նպատակով յուրաքանչյուր ամսվա 24-րդ օրը  ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երիտասարդաց միությունների անդամները  կազմակերպում են բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և մի շարք այլ միջոցառումներ: 

Alt

«Եկեք ստեղծենք մեծ արվեստ» միջոցառում-պարապմունք Ժամանակակից արվեստի թանգարանում


Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ երեք օր՝ հունվարի 22-ին, 23-ին և 24-ին Ժամանակակից արվեստի թանգարանում պատանիների համար արվեստի միջոցառում-պարապմունք է անցկացվել: Մարիոն Դյուշարի Եկեք ստեղծենք մեծ արվեստ»
ինքնուսույցի միջոցով փոքրիկները  հնարավորություն ունեին ինքնուրույն ավարտել, օրինակ՝ Մոնա Լիզայի ժպիտը կամ նկարել Ջեքսոն Փոլլոքի պես՝ օգտագործելով  մատիտներ, ներկեր, մկրատ և  թուղթ: 

 

Alt

Բրամսի երաժշտության երեկո` գերմանացի ջութակահարուհի Լարա Բոշկորի մասնակցությամբ


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հունվարի 23-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ ունեցավ 15-ամյա գերմանացի ջութակահարուհի Լարա Բոշկորը: Նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Alt

Հրատարակվել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հայերեն և անգլերեն պարբերականներ


Ցեղասպանության թանգարան ինստիտուտը երկու պարբերական է ներկայացրել ՝ հայերեն և անգլերեն: Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականն անդրադառնում է  Հայոց ցեղասպանության պատմության, պատմագրության և մյուս հիմնախնդիրներին: Անգլալեզու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես»  հրատարակության էջերում  Հայոց մեծ եղեռնի և ընդհանրապես ցեղասպանագիտության թեմայով հոդվածներ և գրախոսություններ են: 

Alt

Գյումրեցի Ավետիսյան ընտանիքի փոքրիկի հոգեհանգիստը


Գյումրիի Ս. Նշան եկեղեցում հունվարի 20-ին տեղի ունեցավ ողբերգականորեն զոհված գյումրեցի Ավետիսյան ընտանիքի ամենափոքրիկ անդամի՝ Սերյոժայի հոգեհանգիստը, զուգահեռ հոգեհանգստյան արարողություն կատարվեց նաև Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով խոսք է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: