|
Արագածոտնի թեմի հոգևորականները Միասնական ժամերգություն են անցկացրել Փարպիի եկեղեցումԹեմի հոգևոր դասն ու ուխտավորները միասնական աղոթել են հանիրավի ազատազրկվածների՝ հոգևորականների, գերիների, անհետ կորածների, Հայոց Հայրապետի արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: Եկող ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ժամը 19․00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում: |
|
Պաշտպանը միջնորդել է Արշակ Սրբազանի գործը կարճել, որովհետև հանցագործության օբյեկտ չկաԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստին պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործը կարճվի և դադարեցվի Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը: Փաստաբանը պնդել է, որ հանցագործության օբյեկտ գոյություն չունի, Սրբազանը իրեն մեղսագրվող արարք չի գործել: Դատարանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները: Դատախազը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Արշակ Սրբազանին կալանավորեն, սակայն դատարանն անփոփոխ է թողել խափանման միջոցը։ |
|
Կրկնազատիկին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը տեղափոխվել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցիԿրկնազատկին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում հավատացյալները Սուրբ Պատարագի ընթացքում հաղորդակցվել են Շուրիշկանի հրաշագործ Ավետարանից բխող զորությանը: Ավելի քան 25 տարի է Կրկնազատիկին Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորները ավանդույթը անխախտ են պահում: |
|
Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մայր Աթոռից տեղափոխվել է Մաստարայի եկեղեցիԳարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը: Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնըԱվետման տոնի առիթով Մայր Տաճարում Պատարագ է մատուցվել, որի ավարտին կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Օրհնություն են ստացել նաև սարկավագների կանայք, որոնք իրենց զավակի ծնունդին են սպասում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում, որ նրանից ծնվելու է Աստծո Որդին։ |
|
Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Մեռելոց հիշատակի Սուրբ և անմահ ՊատարագԱյս սրբազան արարողության նպատակն է հիշել ննջեցյալներին և Հարության մեծ տոնի ավետիսը հասցնել նրանց հոգիներին: Վեհափառ Հայրապետը Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի նահատակվելու օրը՝ ապրիլի 6-ը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ կառուցվել է նրանց հիշատակն անմահացնող հուշապատ, որտեղ արձանագրված են նահատակների անունները: |
|
Հավատավոր ժողովուրդն այսօր Վեհափառի շուրթերից կրկին լսել է կենարար ԱվետիսըՊատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ հայրապետի շուրթերից լսում ՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» կենարար ավետիսը: |
|
Հոգևոր խնամք բժշկական կենտրոններումՀայաստանի շատ բժշկական կենտրոններում աղոթատներ կամ մատուռներ են գործում: Բուժառուները, հիվանդապահները, բժիշկները, համակարգում ընդգրկված աշխատակազմը հիվանդանոցում հոգևորականի ներկայություն, աղոթատուն, մատուռ կամ աղոթքի անկյուն ունենալը անհրաժեշտություն են համարում: Հոգևորի կարիք ունեն ծանր հիվանդները, բուժառուների հարազատները և հենց բժիշկները: Բժշկական կենտրոններում մատուռի առկայությունը լայնորեն տարածված է եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: |
|
Ավագ Երեքշաբթ Էջմիածնի Մայր Տաճարում երեկոյան ժամերգությանը ներկայացվել է «Տասը կույսերի» առակըԱվագ երեքշաբթի եկեղեցիներում խորհրդանշական արարողություն է կատարվում: Տասը կուսերին ներկայացնում են դպիրներ, երեխաներ կամ զինվորներ: Նրանք բաժանվում երկու խմբի՝ իմաստունների և հիմարների: Նրանց ձեռքում վառվող մոմերը հավատի լույսն են խորհրդանշում: Արարողության ընթացքում հանգող մոմերը խորհրդանշում են Ավետարանական դրվագը, երբ կույսերից հինգի լապտերների ձեթը վերջանում է: Էջմիածնի Մայր տաճարում այս տարի՝ ավագ երեքշաբի օրվա Ավետարանական պատումը ներկայացնելու համար շապիկ էին հագել ձյուդո մարզաձևով զբաղվող մարզիկները: Նրանք սովորում են Էջմիածնի հայորդյաց տան Ձյուդոյի դասարանում և Վաղարշապատի մարզադպրոցում: |
|
Ծաղկազարդի տոնի օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում կատարվել է Դռնբացեքի արարողությունԱմենայն հայոց Հայրապետը Դռնբացեքի արարողության ժամանակ օրհնեց ներկաներին։ Արարողության ժամանակ տեղի է ունենում երկխոսություն փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը: Մարդիկ վերապրում են աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: |
|
Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվելՏեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Էջմիածին են ժամանել Հայորդյաց տների սաները: Գեղանկարչությունից ու կավճանկարչությունից հետո Մայր Աթոռի տարածքում կայացել է տոնական համերգ, որտեղ հանդես են եկել հայորդյաց տների դհոլահարները, պարախմբերը, կրկեսի դպրոցի սաները: Հայորդյաց տների սաները հանդիպե են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը օրհնել է երեխաներին: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` ԾաղկազարդըԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Մայր Աթոռում առավոտյան ժամերգությունից հետո Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց մանուկներին, որից հետո Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը բաժանեցին հավատացյալներին: Վեհափառ Հայրապետը երեխաներին խաչեր ընծայեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: |











