Շարունակվում է Մեծ պահքի ճանապարհորդությունը՝ Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ


Ամեն շաբաթ օր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանը լցվում է մեծանուն հայրապետ Ներսես Դ Շնորհալու շնչով: Հոգևոր համերգին և բանախոսությանը հրավիրվել էին նաև մանկավարժներ:

 

Արևագալի ժամերգություն Մայր Աթոռում (03.01.2023)


Հայոց հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Արևագալի ժամերգություն:

Մեծ պահքի ճանապարհորդություն՝ Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ


Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում մեկնարկեց «Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ Մեծ պահքի ճանապարհորդություն» հոգևոր համերգների և բանախոսությունների շարքը:

 

Բուն բարեկենդանի տոնական պատարագը Սբ. Գայանե վանքում


Փետրվարի 19-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Բուն բարեկենդանը: Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում պատարագ մատուցվեց: Բուն բարեկենդանը Մեծ պահքին նախորդող կիրակին է:

 

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Սուրբ Վարդանանաց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում պատարագը մատուցվեց Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ: Վարդանանց քաջերից էր նաև Գարեգին Սրվանձտյան իշխանը, ուստի այս օրը նաև Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է: Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք:

 

Փետրվարի 13-ը Տյառնընդառաջի նախատոնակն է


Բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Տյառնընդառաջի նախատոնակ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, հանդիսապետությամբ Ամենայան հայոց կաթողիկոսի, երեկոյան ժամերգությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում:

 

Երկրաշարժի հետևանքով կորուստներ են կրել նաև Սիրիայի և Թուրքիայի հայկական համայնքները


Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի հայկական համայնքներում կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկություններ են հաղորդում Պոլսի հայոց պատրիարքարանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարանը:

 

Հայ եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադային մասնակցել են Երևանի շուրջ 25 դպրոցների աշակերտներ


Փետրվարի 1-ին Երևանի «Վարդանանց ասպետներ» դպրոցում անցկացվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի նախավերջին փուլը: Արդյունքներն ամփոփելուց հետո երեխաներից 25-ը իրավունք կստանան մասնակցելու հանրապետական փուլին:

 

Հայոց բանակի օրվա կապակցությամբ Հայոց հայրապետն ընդունեց ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների


Հունվարի 29-ի կիրակնօրյա պատարագին զուգընթաց աղոթքները Հայոց բանակի ամրության և անսասանության խորհրդով էին: Պատարագի ավարտին հոգեհանգստյան կարգ կատարվեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների համար: Այնուհետև, Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա կապակցությամբ իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։

 

Սուրբ Ծննդյան ավետիսներ՝ սահմանամերձ գյուղերի երեխաների երգչախմբի կատարմամբ


«Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմից Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի յոթ տասնյակից ավելի երեխաներ հնչեցրին Սուրբ Ծննդյան ավետիսը:

Տնօրհնեք «Բարձունք 5165» ֆրանս-հայկական կազմակերպությունում


Սուրբ Ծննդից հետո բոլոր քրիստոնյաների տներում կատարվում է օրհնության կարգ: «Բարձունք 5165» ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպությունում ևս տնօրհնեքի կարգ էր:

 

Հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար


Հունվարի 22-ին՝ կիրակնօրյա պատարագի ավարտին, աղոթք հնչեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հոգեհանգստյան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։