Արա Գյուլեր


Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ, աշխարհահռչակ ֆոտոթղթակից Արա Գյուլերի կյանքն ու գործը։

Հովհաննես Իսակով


ԽՍՀՄ ողջ պատմության ընթացքում ընդամենը երեք հոգի են արժանացել ծովակալի կոչման։ Երրորդը հենց նա է՝ անծով երկրում ծնված հայը՝ Հովհաննես Իսակովը:

Եվգենի Վախթանգով


Եվգենի Վախթանգովը ռուս և համաշխարհային թատրոնի մեծագույն բեմադրիչներից մեկն է, նշանավոր տեսաբան ու բարեփոխիչ: Հայազգի արվեստագետը թեև կարճ կյանք ապրեց, սակայն կարողացավ անջնջելի հետք թողնել թատրոնի պատմության մեջ: Գրոտեսկի, գունեղ թատերայնության և հոգեբանական հավաստիության համադրումը Վախթանգովի արվեստի ամենամեծ առանձնահատկությունն է:

Կարո Հալաբյան


Խորհրդահայ նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանը:

Եվգենի Վախթանգով


Եվգենի Վախթանգովը ռուս և համաշխարհային թատրոնի մեծագույն բեմադրիչներից մեկն է, նշանավոր տեսաբան ու բարեփոխիչ: Հայազգի արվեստագետը թեև կարճ կյանք ապրեց, սակայն կարողացավ անջնջելի հետք թողնել թատրոնի պատմության մեջ: Գրոտեսկի, գունեղ թատերայնության և հոգեբանական հավաստիության համադրումը Վախթանգովի արվեստի ամենամեծ առանձնահատկությունն է:

Արուս Ոսկանյան


Արուս Ոսկանյանը հայ թատրոնի բոլոր ժամանակաների պատմության լավագույն դերասանուհիներից է: Առաջին անգամ բեմ է բարձրացել ծծնդավայր Պոլսում, Վահրամ Փափազյանի հետ: Տեղափոխվելով Խորհրդային Հայաստան՝ նա դառնում է նորաբաց ակադեմիական թատրոնի հենասյուներից մեկը, ինչպես ընդունված է ասել մասնագիտական բառապաշարով՝ թատրոնի պրիմադոնան: Նրանով հմայված են եղել ու նրա արվեստը շատ բարձր են գնահատել Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը և շատ այլ մեծանուն արվեստագետներ:

Ժիրայր Ավետիսյան


Ժիրայր Ավետիսյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկն է, առաջին ռեժիսորը: Տաղանադավոր ռեժիսորը նաև հեռուստատեսային ու գեղարվեստական սիրված ֆիլմերի բեմադրիչ է՝ «Ջրհորի մոտ», «Շթներկ N 4», «Ձորի Միրո»։ Ժիրայր Ավետիսյանն այն եզակի ստեղծագործողներից էր, ում անունով փողոց անվանակոչվեց դեռ նրա կենդանության օրոք: Անվանի բեմադրիչը նաև մանկավարժական երկարամյա գործունեությամբ է զբաղվել:

Նելսոն Ստեփանյան


Նելսոն Ստեփանյանն ու Հովհաննես Բաղրմյանը Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հերոսի կոչում ստացած մեծաթիվ հայերի շարքում միակն են, որոնք կրկնակի հերոսի կոչում են ստացել: Ծնունդով Շուշեցի օդաչու Նելսոն Ստեփանյանը գերմանացիների ահուսարսափն էր: Երբ նա օդ էր բարձրանում, գերմանացիները հատուկ տագնապ էին բարձրացնում և հաղորդագրություն տարածում՝ Նելսոնն օդում է: Նրա կերպարը միշտ նույնացվել է հերոսության, խիզախության ու անձնազոհութհան հետ: Իրականում հայ հերոսը քնարական նկարագիր ուներ, իսկական հայ էր ու խորը մտածող:

Հեռլուֆ Բիդստրուպ


Դանիացի ծաղրանկարիչ, 20-րդ դարի մուլտնկարչության, անիմացիայի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Հեռլուֆ Բիդստրուպ:

Սերգեյ Մերկուրով


«Հանրագիտարան» ֆիլմաշարը ներկայացնում է նշանավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովին:

Ֆրիդա Կալո


Մեքսիկացի ճանաչված նկարիչ Ֆրիդա Կալոյի կենսագրությունը:

Ուինսթըն Չերչիլ


Անգլիացի լեգենդար քաղաքական գործիչ Ուինսթըն Չերչիլի կենսագրությունը: