
Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ դասական ու համաշխարհային գրականության ամենահայտնի, սիրված, միաժամանակ, վիճահարույց ստեղծագործությունների շուրջ: Յուրաքանչյուր քննարկում նվիրված է մեկ գրական երկի, գրականագետների բանավեճը ներկայացնում է դրա ավանդական ու նորովի ընկալման հնարավորությունները:
|
Ուղեկցող գրքերՀաճախ ենք լսում, որ գիրքը մարդու կամ ազգի ուղեկիցն է, խորհրդատուն։ Ո՞ր գրքերը կարող ենք մեր անհատական ու ազգային կյանքի ուղեկիցներ համարել և ինչո՞ւ։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Գրականություն՝ քարոզչականԳրականության դերը, իբրև քարոզչական գործիք, կարևորվել ու կիրառվել է դեռ անտիկ ժամանակներից, բոլոր տեսակի իշխանությունների կողմից: Քարոզչականությունը լա՞վ, թե՞ վատ հատկանիշ է գրականության համար, արդյո՞ք այսօր գրականությունը պահպանում է քարոզչական գործառույթը: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Հայ գրականության գիքորներըԴեռ փոքր տարիքից մենք ճանաչում ենք հայ գրականության ամենաողբերգական երեխային՝ Գիքորին։ Գիքորի ճակատագիրը մտածել է տալիս կյանքի անարդարության, մարդկանց դաժանության ու երեխաների պաշտպանության մասին։ Գիքորի պատմությունը, որպես տրավմատիկ հիշողություն, ուղեկցում է մեզ, ձևավորում որոշակի վերաբերմունք քաղաքի ու վաճառականության նկատմամբ։ Հովհ․ Թումանյանը մեզ կարողանում է համոզել, որ այդպիսի հերոսներն ուրիշ ճակատագիր չեն կարող ունենալ, սակայն հայ գրականության այլ օրինակներ ևս կան, որոնք հակառակն են ապացուցում։ Հայ գրականության գիքորներին «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Ո՞ւմ համար է այսօր գրական մամուլըԳրական մամուլը հրապարակել է ոչ միայն գրական գործեր, այլև արծարծել հասարակական-քաղաքական մտահոգիչ խնդիրներ: Լավագույն օրինակը թերևս «Գարուն» ամսագիրն է: Կարո՞ղ է այսօր թղթային կամ էլեկտրոնային որևէ գրական պարբերական նման հռչակ ունենալ, ո՞ւմ համար է այսօր գրական մամուլը: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Առաջին հանրապետության գրականությունըՀայաստանի առաջին հանրապետությունը իր ողբերգականորեն կարճ կենսագրությամբ, այնուամենայնիվ, բացառիկ օրինաչափություններ արձանագրելու հիմքեր է ստեղծում հայ կյանքի ամենատարբեր ոլորտների համար: Գրականության պատմության պարբերացման սկզբունքներով՝ այս կարճատև շրջանն անգամ պետք է ենթարկվեր թեկուզև հպանցիկ պարբերացման, ինչը երբեք չի արվել: Ինչու՝ բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Գրողների հուշերը` գրականությո՞ւն, թե՞ վավերագրությունԳրողների հուշերը նրանց կայնքի ու ժամանակաշրջանի վավերական աղբյուր կարո՞ղ ենք համարել, թե՞ հուշագրություններում շատ է հեղինակի սուբյեկտիվիզմը։ Ինչո՞ւ են գրողները հուշեր գրում: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ինչի՞ց և ինչպե՞ս սկսել կարդալՀաճախ ենք դժգոհում, որ քիչ են կարդում, չկա ընթերցանության մշակույթ։ Իսկ արդյո՞ք մենք սովորեցնում ենք ընթերցել։ Ինչի՞ց և ինչպե՞ս սկսել կարդալ։ Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ինչի՞ց է խուսափում հայ ընթերցողըՄշտապես խոսվում է ընթերցողների գրական ճաշակի ու պահանջների մասին, սակայն գրեթե երբեք չի խոսվում, թե ինչ չի՛ ցանկանում տեսնել գրականության մեջ հայ ընթերցողը, ինչից է խուսափում և ինչու: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Աշխատանքի վայելքն ու ծանրությունը գրականության մեջՀայ ժողովրդական բանահյուսության և գրականության մեջ լայնորեն իրացվում է աշխատանքի թեման: Եթե ժողովրդական երգերում ու խաղիկներում չարքաշ աշխատանքը փոքր-ինչ իդեալականացվում է և կան փառաբանական երանգներ, ապա գրականության մեջ, հատկապես, քաղաքային-բանվորական աշխատանքի պատկերներում գերակշռում են սոցիալական անարդարության, աշխատածը չվայելելու, աշխատավորի ծանր վիճակի մոտիվները: Թեմայի շուրջ բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
ԵղեռնագրականությունՀայոց ցեղասպանության թեմայով մեծածավալ գիտական ու գեղարվեստական գրականություն է ստեղծվել աշխարհում: Այդ գրականության միայն մատենագիտական ցանկը մի ամբողջ հատոր կարող է կազմել: Այդուհանդերձ, հատկապես գեղարվեստական գրականության վերաբերյալ մեր իմացությունն ու տեղեկացվածությունը սահմանափակվում են մի քանի գործերով: Ինչո՞ւ լավ չգիտենք, այսպես կոչված, եղեռնագրականությունը և ի՞նչ կարևոր գործեր կան, որ հանիրավի դուրս են մնում ուշադրությունից: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Համո ոսկեբերան ՍահյանԻնչո՞ւ է այդքան սիրված Համո Սահյանի բանաստեղծությունները: Ո՞րն է նրա ստեղծագործության նկատմամբ չմարող հետաքրքրության գաղտնիքը: Ինչպե՞ս գրել մարդու, բնության, հայրենիքի, սիրո մասին այնպես, որ ընթերցողն անընդհատ վերադառնա, ընթերցի ու ներշնչվի: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Արգելված հայ գրականություն19-րդ դարում հայ գրականությունը ենթարկվում էր ցարական և օսմանյան գրաքննիչների միջամտությանը: Խորհրդային շրջանի հայ գրողներին նույնպես մշտապես ուղեկցում էր գրաքննիչի ուղղակի և անտեսանելի ներկայությունը: Բայց կան նաև արգելված գրքեր: Ի՞նչ գրքեր են արգելվել մեզանում և ինչու՞: Արդյո՞ք դա պայմանավորված է եղել միայն «չինովնիկական միջամտությամբ»: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |











