
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
|
Երեխայի իրավունքների պաշտպանությունՀակառակ այն բանի, որ երեխաներն արագ են արձագանքում կյանքի փոփոխություններին, նրանց նկատմամբ վերաբեմունքի ու դաստիարակության մեթոդների հարցում մենք բավական պահպանողական ենք: Եվ հակառակ այն բանի, որ մենք հաճախ են շեշտում մեր իրավունքների իրացման պահանջը` վկայակոչելով այս կամ այն օրենքն ու կարգը, երեխայի իրավունք ասվածը յուրաքանչյուրս հասկանում ու կիրառում ենք կախված իրավիճակի հարմարությունից կամ պարզապես տրամադրությունից: Եվ, այնուհանդերձ, մենք բոլորս էլ սիրում ենք երեխաներին ու ամեն ինչ փորձում ենք անել նրանց պաշտպանելու համար: Երեխաների իրավունքների պաշտպանության, երեխայի նկատմամբ վերաբերմունքի ու պատասխանատվության խնդիրն են քննարկում Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը և Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության ծրագրերի ղեկավար Շաղիկ Մարուխյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Տնտեսական մտքի ճգնաժամՈրքան էլ մեր մարդկային ու ֆինանսական կապիտալը հաջողություններ է արձանագրում աշխարհի այսուայն կողմում, մեզ այդպես էլ չի հաջողվում ապրել արդիական ու գրավիչ» պետությունում: Տնտեսության ու բյուջեի կառուցվածքը դիտարկելիս ի՞նչ հետևություն կարելի է անել մեր ստեղծագործ մտքի մասին: Մտքի ճգնաժամ» թեմայի շրջանակում տնտեսական մտքի որակն են քննարկում տնտեսական գիտ. թեկնածու Աշոտ Խուրշուդյանը և տնտեսագետ Հայկ Բալանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Մտքի ճգնաժամը կինոյումՄտքի ճգնաժամ» թեմայի շրջանակում կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն ու արվեստաբան, գրող Արփի Ոսկանյանը քննարկում են ժամանակակից կինոյի խնդիրները և մշակութային քաղաքականությունն այդ ոլորտում: Ի՞նչ թեմաներ է արծարծում արդի կինոն, որքանո՞վ են դրանք արտահայտում հասարակական հարաբերությունները: Ո՞վ է ներդրում կատարում կինոարտադրությունում, ի՞նչ դեր է խաղում պատվիրատուի մտակեցվածքը: |
|
|
Հաղթանակը՝ կապիտալՄայիսյան հաղթանակաների պատմական ու խորհրդանշական իմաստների մասին խոսակցությունը մեզանում հաճախ արծարծվող թեմա է: Դա բնական է և նույնիսկ անհրաժեշտ: Ինչպե՞ս է ռազմական հաղթանակը դառնում ապագայի երաշխիք, վերածվում բարոյական ու սոցիալական կապիտալի: Մեր հասարակական կյանքը՝ արվեստի ու գրականության ոլորտից մինչև ինստիտուցիոնալ կառույցներ, մտքի մարսողությամբ անցկացրե՞ց հաղթանակը, ինչ բացթողումներ մենք ունենք այդ հարցում՝ քննարկում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |